Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը



1) Պետությունը քաղաքական համակարգի առաջնային ինստիտուտ։

2) Պետության բնութագրիչները, տարրերը, խնդիրները։ Պետությունը:

3) Իշխանություն հասկացությունը, քաղաքական իշխանություն։ 

4) Իշխանության լեգիտիմության հարցը։ 

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական կառույցների հանդեպ, ինչպես նաև ուսումնասիրվում է պետության քաղաքականության նպատակահարմարությունը։ Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետության տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը:

Պետությունը պետք է ունենա չորս հիմնական բաղադրիչ.

1)Տարածք
2) Կայուն բնակչություն,
3) Կառավարման յուրային համակարգ
4) Արտաքին քաղաքականություն

Պարզ է, որ միայն տարածքի և բնակչության առկայության պայմաններում կարող է ստեղծվել պետություն: Եթե պետությունը չի կառավարվում ժողովրդի կամքով և ազգային շահերով, ապա այն չի կարող վարել առողջ արտաքին քաղաքականություն:
Պետությունն ունի որոշ սահմանումներ։
«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և խտացված ուժ է: Պետությունը հաստատություն կամ հաստատությունների շարք է, որի գլխավոր խնդիրը (մյուս բոլոր խնդիրներից անկախ) կարգուկանոնի պահպանությունն է: Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգուկանոնի պահպանության մասնագիտացված -      օրգանները, ինչպես, օրինակ, ոստիկանությունն ու դատարանը, անջատվել են հասարակական կյանքի մյուս ոլորտներից: Դա էլ հենց պետությունն է»։

«Պետությունը իրավունքի մարմնավորումն է հասարակության մեջ»։

«Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն»։
Նիկոլայ Բերդյաև

«Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդիդավանած ազատության և արդարության իդեալների որակով»։
Շանթ Հարությունյան

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Իշխանությունը որպես հեղինակություն, առաջանալով հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Այն անընդհատ զարգանում է ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն,հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

Քաղաքական համակարգ ասելով` հասկանում ենք որոշակի տեսակի պետական իշխանություն վերարտադրող համակարգ, որը իր զարգացման ընթացքում, թեկուզ ենթակա է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Այն կարելի է դիտարկել լայն և նեղ առումներով: Նեղ իմաստով քաղաքական համակարգը պետության սահմանադրական կարգով պայմանավորված իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացի-ընտրողների փոխհարաբերություններն են, իշխանության ձևավորման և իրականացման իմաստով նրանցից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը:

Լեգիտիմությունն այն իշխանության բնութագիրն է, որն ընդունում են զանգվածները և հենվում իշխանության կարգադրություններին նրանց կամովին ենթարկվելու սկզբունքի վրա: Ի տարբերություն լեգալության, որը միայն պետական փաստաթղթերում իշխանության իրավաբանական ամրագրումն է և բնորոշ է ներկայիս գրեթե ցանկացած քաղաքական իշխանության՝ խոսքն իշխանության հասարակական ճանաչման, վստահության և աջակցության մասին է:

«Լեգիտիմություն» տերմինը ծագել է XIX դ. առաջին կեսին և արտահայտում էր միապետի, որպես գերագույն իշխանության միանձնյա կրողի, իշխանության վերահաստատման անհրաժեշտությունը: Սակայն լեգիտիմության հիմնավորման պահանջը ծագել է ավելի վաղ: Միջին դարերում դա եկեղեցու գերիշխանության ընդունումն էր: Թովմա Աքվինացին և Հովհան Սոլսբերցին փորձում էին հիմնավորել, որ միակ օրինական իշխանությունը եկեղեցու իշխանությունն է:


Մեր օրերում լեգիտիմությունը քաղաքակիրթ իշխանության պարտադիր հատկանիշն է: Այս կամ այն իշխանության և, իհարկե, կառավարող խմբի լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության հարցը հնարավոր չէ լուծել միանշանակ ձևով: Ըստ էության լեգիտիմության հիմքերը սոցիալական հնչեղություն ունեցող պատճառներն ու համգամանքներն են, որոնք հիմնավորում են մարդկանց տվյալ խմբի իշխելու իրավունքը:

Комментарии