Հովհաննես Թումանյան "Թմբկաբերդի առումը" - վերլուծություն

Թմբկաբերդի առումը ստեղծագործության մեջ Հովհաննես Թումանյանը բնութագրում է մարդկային դավաճանությունը, որը ի վերջո հենց դավաճանողին է կործանում։

Շահը  երկար պայքարելով Թաթուլի դեմ և տեսնելով, որ ոչնչի չի կարողանում հասնել, դիմեց խորամանկ քայլի։ Նա ուղարկեց իր աշուղներից մեկին Թմբկաբերդի տիրուհու մոտ, որպեսզի նա արտահայտի Շահի սերը տիկնոջ հանդեպ։ Թմբկատիրուհին լսելով աշուղին ընկավ շփոթմունքի մեջ, քունը փախավ, չէր ուզում դավաճանել Թաթուլին, բայց Շահի հարստությունը ի վերջո գերեց նրան։

Կռվից հաղթանակով վերադարձած Թաթուլն ու իր զորքը, քեֆ կազմակերպեցին, բաժակները լցրեցին և այնքան խմեցին, որ իսկույն քնեցին։ Թաթուլը երազում տեսավ կնոջ դավաճանությունը, բայց մինչև հասկացավ, թե ինչ է կատարվում դավաճան կինը արդեն բացում էր դարպասները։ Շահը իր զորքով ներխուժեց Թմբկաբերդ և սպանեց Թաթուլին էլ, բոլոր բնակիչներին էլ։ 

Կռվից հետո Շահը հարցրեց թմբկատիրուհուն՝ " Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա, մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․"

- Քաջ էր ու սիրուն քեզնից առավել Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել, չէր եղել նա կյանքում խաբեբա, - պատասխանեց թմբկատիրուհին։

Շահը լսեց նրա պատասխանը և հանկարծ նրա մտքով մի բան արցավ՝ եթե թմկատիրուհին դավաճանել է Թաթուլին իր հարստության համար, ապա ինչ կարող է լինել, եթե գտնվի մի ուրիշ մեկը ով ավելի հարուստ կլինի․․․

Տիրուհին մատնել էր Թաթուլին և դավաճանել իր ամբեղջ ժողովրդին և այդ պատճառով  ստացավ մեծագույն պատիժ՝ ընկավ ձորը  Շահի դահիճի ձեռքերից։  

Комментарии

  1. Շնորհակալ եմ այս պարզ, հասկանալի վերլուծության համար:

    ОтветитьУдалить
  2. ԹմԲկաբերդ չի Թմկաբերդա: Թմուկ բերդ:

    ОтветитьУдалить
  3. shat gexecik e verlucvac shnorakalutyun

    ОтветитьУдалить
  4. Շնորհակալություն լավ աշխատանքի համար

    ОтветитьУдалить
  5. Շատ շնորհակալություն

    ОтветитьУдалить
  6. Lava haskanali lezvova grac

    ОтветитьУдалить
  7. Shnorakalutyun parz ev haskanali meknabanutyan hamar

    ОтветитьУдалить
  8. Shattt haskanali er dzer verlucutyun@ shat shnorhakal em shat ognec👍👍

    ОтветитьУдалить
    Ответы
    1. bays texsti mech kain shat shat sxalner

      Удалить
    2. Բայց տեքստի մեջ կային շատ տառասխալներ,որոնք պետք է իմանային բոլորը։

      Удалить
  9. Հաճելի կլիներ եթե Դուք ձեր ուղղումը գրեիք հայատառ👍🏽

    ОтветитьУдалить
  10. Գրած էր շատ պարզ ու հասկանալի բայց կային ուղղագրական սխալներ ։

    ОтветитьУдалить

Отправить комментарий