"Դավոն" - Մուշեղ Գալշոյան - վերլուծություն

Պատմվածքում Մուշեղ Գալշոյանը ընթերցողին ներկայացնում է Դավոյի կյանքը։ Պատմում է Դավոյի կյանքի անցած կարևորագույն դրվագների մասին։ Դավոն շատ սխալներ էր գործել, և արդեն ծեր էր. նրա մահը մոտեցել էր։ Նա զղջում էր իր միամտության և հիմար արարքների համար, որոնք գործել էր երիտասարդության տարիներին. Ինչո՞ւ չլսեց իր զորավարի հրամանը, չկարողանալով իրեն զսպել` ինչո՞ւ սպանեց այն գյուղացուն, ինչո՞ւ գետում չխեղդվելով` ստիպեց իր ընկերներին խաբել զորավարին ինչո՞ւ էր շուկայի փոշոտ հատակին պառկած` զղջում, թե այն ժամանակ ինչու գետում չխեղդվեց․․


Այս պատմվածքը մեզ փորձում է հասկացնել, որ պետք է ամեն ինչ անելուց առաջ լավ մտածել և ծանրութեթև անել՝ արդյոք այդ արարքից մարդիկ չե՞ն տուժի, վնաս չե՞ս բերի քո ընկերներին կամ ծանոթներին և, վերջիվերջո, արդյոք քո արարքով վնաս չե՞ս բերի ինքդ քեզ։

Комментарии