Studio Sonda lets nature speak through piquentum st vital's label - translation


Խաղողի բերքահավաքի ամսաթվերը սովորաբար նշվում են շշի վրա, ցավոք մարդկանց շատ փոքր տոկոսն է հասկանում բերքի հավաքման տարեթվի կարևորությունը։ Հաստատվել է, որ բնական պայմանները որտեղ աճել է խաղողը, ցույց են տալիս նրա ամբողջ կենսագրությունը։ Գինու շշի վրայի տարեթիվը կորցնում է իր իմաստը, երբ բույսին քիմիկատներ են սրսկում՝ խաղողը ինչ որ չափով դառնում է անբնական, բնության պայմանները արդեն բոլորովին կապ չեն ունենում նրա հետ։


Բնական գինու պիտակի պարաստման նպատակով "Սոնդա ստուդիո"-ն որոշեց բարձրացնել պիտակի տարեթվի նշման կարևորության հարցը։  Խորվաթական օդերեւութաբանական ծառայության հետ համագործակցելով հավաքվեցին տվյալներ խաղողի այգիների բնության մասին։ Բացի դրանից տեղումների քանակը հիանալի տարբերակ դարձավ գրաֆիկով ցացադրելու թե ինչպիսի եղանակային պայմաններն են ազդում  բնության բազմազանության վրա ամեն տարի։ Ուղեծիրները ստանդարտ օդերեւութաբանական անձրևի խորհրդանիշներն են, որոնց ցույց են տալիս տեղումների քանակը բացառիկ ամիսներին։ Այս պիտակի վրա ցուցադրված է թե ինչպիսին էին տարվա ամիսները, արդյունքում կարելի է հեշտ համեմատել  խաղողի հավաքի տարիների տարբերությունը։ Այլ տեսակետից նայելով գինին պատմական ամենաճանաչված ապրանքներից մեկն է, որի որակը ընդգծվում է բնության պայմաններով։


Комментарии