2.
Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
3.
Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
4.
Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
5.
Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո:
Այն ջուրը որը մենք խմում ենք գալիս է Հայաստանի սարերի սառնորակ
և քաղցրահամ աղբյուրներից։ Ցավոք անցնելով շատ երկար ճանապարհ այն դառնում է կեղտոտ
և որոշ չափով նույնիսկ վնասակար։ Աղբյուրից մինչև քաղաք հասնելու ճանապարհին այն աղտոտվում
է, ինչի պատճառով ջուրը դառնում է վնասակար
և վտանգավոր առողջության համար։ Դա տեղի է
ունենում այն պատճառով, որ տարբեր գյուղերում և քաղաքներում բնակիչները իրենց աղբը
թափում են գետը մտածելով, որ գետը այդ կեղտը ուղղակի կտանի և ոչ մի վնաս չի լինի։ Մեկ
այլ աղտոտիչ են խողովակները, որոնցով ջրամբարից ջուրը հասնում է քաղաք, այնտեղից ել՝
բազմաթիվ շենքեր և տներ։ Այդ խողովակները արդեն գրեթե 50 տարի չեն փոխվել և այդ իսկ
պատճառով քայքայվել են։ Անցնելով այդ խողովակներով ջրին խառնվում են նաև ժանգի և կեղտի
փոքրիկ մասնիկներ, ինչը նույնպես փչացնում է ջրի որակը։ Այդ ամենից հետո մանրեները
ոչնչացնելու նպատակով, ջրին պարտադիր խառնում են որոշ քանակի քլոր, ինչը նույնպես ունի բացասական ազդեցություն։
Այս բոլոր խնդիրներից կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ՝
դիզենտերիա, ստամոքս-աղիքային հիվանդություններ, հեպատիտ, նաև հիվանդություններ որոնք
առաջանում են ջրում բնակվող միկրոօրգանիզմներից կամ ջրում բազմացող միջատներից և այլն։
Ցավոք եթե մենք այսպես ել շարունակենք խմել այդ ջուրը հնարավոր է, որ ձեռք կբերենք
այս հիվանդությունները։
Ես կարծում եմ որպեսզի հնարավոր լինի մաքուր պահել ջուրը, նախ
և առաջ պետք է ստեղծել էկոլոգիապես մաքուր և անխոչնդոտ ջրուղի։ Պետք է երկրի կառավարությունը
մտածի բնակչությանը մաքուր ջուր ապահովելու մասին։ Նաև Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ պետք է հասկանա,
որ ինքը չպետք է աղտոտի իր երկրի ջուրը։
Եթե ջրի մաքրման հարցը մոտ ժամանակներում այսպես ել չլուծվի,
50 տարի հետո այն կլինի շատ ավելի վատ վիճակում քան հիմա է։ Մաքուր ջրի պահպանման և
ապահովման հարցը դարձել է գլոբալ խնդիր ամբողջ աշխարհում։
Комментарии
Отправить комментарий