Զահրատ

Զահրատը (Զարեհ Յալտըզճյան) արևմտահայ բանաստեդղծ է  ծնված 1924թ-ին  Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կոստանդնուպոլիս-ի Մխիթարյան լիցեյը և շարունակել է  ուսումը Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել է «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, ինչպես նաև «Սան» պարբերականի խմբագրիչ։
Իր առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս են տեսել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել միայն «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։


Комментарии