Ճապոնիաի միավորման սկիզբը


Բազում հարցումներ կատարելով մենք եկանք եզրակացության, որ երեք հզոր միավորողները, Ճապոնիայի պատմական հերոսներից, ամենից շատ ճանաչված առաջնորդներն են։ Նրանք են՝ Օդա Նաբունագա, Տոյոտոմի Խիդէյոսի, Տոկուգավա Իէյասու։ Ասում են, թե նրանց մանրամասնորեն մտածված վարքագծի շնորհիվ նրանք կարողացել են խոցել ֆեոդալական մասնատված ազգը, և  վերամիավորել այն նոր "Ճապոնական կառավարիչի"(Սյոգունատ)  ՝ Տոկուգավա Իէյասու-ի ներքո։ Գործին սկիզբ դրեց Օդա Նաբունատան՝  նա կարողացավ իրեն ենթարկել բավականին շատ բնակավայրեր, իր հրամանատարների խորամանկ մտածելակերպի և կռվի մեջ զենքից ճիշտ օգտվելու ունակության շնորհիվ։ 1573թ-ին վտարելով Կիոտո-ի Ասիկագա տոհմի վերջին սյոգուն`Ասիկագա  Յոսիակի-ին, ինչի շնորհիվ նրան հնարավորություն տրվեց ստեղծել նոր "Պատերազմային կառավարություն"։ Ոչ Նոբունագա-ն, ոչ էլ հետագայում  նրան փոխարինող Խիդէյոսի-ն  այդպես էլ սյոգուն չդարձան։ Ստանալ սյոգունի  կոչում և ապահովագրել  հետնորդի կոչումը հաջողվեց միայն Տոկուգավա Իէյասու-ին, բայց միևնույն է նա ինքն էլ է ընդունում, որ առանց իր նախնիների մեծ արարքների նա չէր հասնի այդպիսի բարձրունքների։

Комментарии