20 years old inventor's idea - translation




Բոյան Սլաթը 20 ամյա նորարար է Հոլանդիայից, ով ունի բավականին լավ հռչակ աշխարհում՝ նա ձեռնամուխ եղավ և չհրաժարվեց, իր երկրին կից օվկիանոսի հոսանքը միլլիոնավոր տոննաներ պլաստիկ աղբից ազատելու գաղափարից։ Հավաքելով բավականին մեծ համախմբում, նա արդեն ուներ բավական մեծ հնարավորություն իր միտքը իրականություն դարձնելու համար։

Մասսայական օվկիանոսային հոսանքները դարձնում են ծովային աղբի արտահանումը կամ նույնիսկ նկատելիությունը գրեթե անհնարին, իհարկե ոչ Սլաթի "Օվկանոսի մաքրման կազմակերպության" համար, քանի որ նրանք օգտագործում են այդ ալիքները ի օգուտ իրենց։ Սլաթը նախապես մտածել էր, որ նրա փչովի բարձիկներից պատրաստված շարքը, որը տեղադրված էր ջրի մակերևույթի վրա, իր վրա կհավաքի մակերևույթի աղբը, այդպիսով թողնելով ջրի բնակիչերին և հոսանքին անցնել տակով։ Ընկերության հաշվարկներով մեծ փչվող բարձիկներից պատրաստված Հոլանդական հարյուր կմ երկարությամբ "պատը" կարող է մաքրել Խաղաղ օվկիանոսի 42% աղբը տաս տարի անընդմեջ արտահանումից հետո, ինչի արդյունքում հանված աղբի քանակը կլինի ՝ 70,320,000kg
Ներկա պահին, Ճապոնիայում փորձարկման համար կառուցվում է 2000մ երկայնքով նոր շղթա, որը կլինի ամենամեծը իր տեսակի մեջ ամբողջ աշխարհում։


Կան մի քանի տեխնիկական սխալներ, որոնք ներկայացված են deepseanews.org-ում նախնական հետազոտման համար։ Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ Սլաթը կշարունակի եռանդով աշխատել և անցնելով հաջորդ մակարդակ կմտածի իր իրական նպատակների իրականացման մասին։     


Комментарии