<< Իդեալական Պետություն>> ըստ Պլատոնի



<<Իդեալական պետության>>  նպատակն է ժողովրի մեջ դաստիարակել ողջախոհության առաքինություն, ենթարկվելու բարոյականություն սերմանելով՝ ետ պահել նրան արիստոկրատիայի դեմ պայքարելուց: <<Իդեալական պետությունը>> հակադրել է դեմոկրատիային առաջադրել հասարակական և պետական կառուցվածքի ուտոպիական տեսություն, հասարակությունը պետք է կառուցված լինի ազատ քաղաքացիների երեք խավերից՝ ղեկավարող փիլիսոփա-քաղաքագետներից, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովող զինվոր-պահապաններից և բոլոր քաղաքացիների նյութական պահանջմունքները բավարարող հողագործներրց ու արհեստավորներից: Պետության մեջ կատարվում է աշխատանքի հստակ բաժանում, մտավոր աշխատանքն անջատվում  է ֆիզիկականից, հավերժացվում է ստրկատիրությունը, մերժվում է մասնավոր սեփականությունը և զինվորների համար ընտանիքը: Ազատ քաղաքացիների զավակների համար առաջարկել է պետական դաստիարակության և կրթության մի ամբողջ համակարգ: 

Комментарии