Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարին (1903 -1969) հանդես է գալիս որպես հայ մեծագույն, արձակագիրներից մեկը։ Հիմնական ստեղծագործական շրջանը սկսվել է 1915թ-ի կոտորածից հետո՝ երբ Մահարին գաղթեց Արևելյան Հայաստան։ Ձեռագրերը բազմազան են, սակայն միայն այսօր են կարդալու համար հասանելի։

60-ական թվերի սկզբերին է գրվել <<Երևանյան Քանդակներ>>-ը։ Մահարու ձեռագիրն շատ ինքնատիպ է, դա է պատճառը, որ անընթեռնելի բառեր հանդիպում են գրեթե բոլոր պարբերություններում։ Տեսնելով այս ձեռագրերը, Սահյանն ասել է՝ <<Մահարու վրիպակներն անգամ տաղանդավոր են>>։ Այստեղ շատ են հանդիպում տողեր, որտեղ որոշակի տողեր կրճատված են խմբագրի, կամ հենց հեղինակի՝ Մահարու կողմից։ Մահարին իր փոքր, բայց լայնածավալ պատմվածքները գրել է մարդկանց հիշողությունների, կարոտի և ժամանակի մասին։ 

Մահարին 2 անգամ աքսորվել է՝ 1936թ-ի Օգոստոսին, երբ անհիմն մեղադրանքով նրան բանտարկել են Սիբիրի կալանավայրերում 11 տարի ժամկետով։ 1949թ-ին, երբ առաջին բանտարկումից անցել էր ուղիղ 444 օր, Մահարուն կրկին ուղարկել են Սիբիր, սակայն այս անգամ՝ որպես ազատ աքսորյալ։ 1954թ-ին, Մահարին մի քանի այլ հայ գրողների հետ միասին, արդարացվել է և ստացել Հայաստան վերադառնալու իրավունք։  
  
Մահարու Հայտնի ստեղծագործություններն են, <<Ծաղկած Փշալարերը>>, <<Այրվող Այգեստանները>>, <<Լռության Ձայնը>> և այլն։ Իսկ հիմա առաջարկում եմ կարդալ մի հատված <<Երևանյան Քանդաներից>>։

Երգ երկրորդ. Ակսել Բակունցի հետ


Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում և գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը «պարսկական թեյ» խմելու:
— Երևան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարող ես պատկերացնել, թե ի՞նչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի:- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, նա չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռու~ հիշողություն…Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:
Հե-ռու~ հիշողություն:
Շոգ է, երևանյան ամառնային այրող արև: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.
— Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի:
Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն և կրկնում.
— Երևան, չարսու բազար…

Комментарии