Նախագիծ - Մուշեղ Իշխան

"Կը ձանձրանան"

 

Կ’ըսեն՝ շատ կարճ է կյանքը,
Շուտ կը կասի սրտին զարկը
Բայց արևուն տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի
Ահա կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…

Կ’ըսեն՝ շատ քաղցր է կյանքը
Եվ անսահման՝ երկրի փառքը,
Բայց գրկին մեջ բուրաստանի,
Ծաղիկներուն դեմ գեղանի
Մարդիկ կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…

Կ’ըսեն՝ շատ խոր է կյանքը,
Լույս է համակ երկնի հանքը,
Բայց կանչին դեմ ծիածանի
Եվ աստղերուն խորհրդալի
Մարդիկ կեցած շարան-շարան
Կը ձանձրանան…

Կ’ըսեն՝ միշտ նոր է կյանքը
Միշտ կը հնչե սիրո զանգը,
Բայց աներազ, առանց տաղի,
Սեղանին շուրջ հաց ու աղի
Մարդիկ ահա շարան-շարան
Կը ձանձրանան…


Վերլուծություն

Ասում են կյանքը շատ կարճ է
Սրտի զանկով լցված
Դեղին արևի տակին կանգնած
Երիտասարդները և ծերունիները
Ձանձրանում են․․․

Ասում են կյանքը քաղցր է
Եվ, որ երկրի փառքը անսահման է
Բուրումնավետ այգիների մեջ
Գեղեցիկ ծաղիկներով շրջապատված

Երիտասարդները և ծերունիները

Ձանձրանում են․․․

Ասում են կյանքը շատ խոր է
Ամբողջովին լույս է երկնքի հանքը
Բայց ծիածանի 
խորհրդավոր աստղերի
Գեղեցկությունը արհամարելով
Երիտասարդները և ծերունիները
Ձանձրանում են․․․

Ասում են կյանքը միշտ նոր է
Որի մեջ սերը միշտ անպասկաս է
Բայց անքուն և առանց երգերի
Հացով և աղով սեղան նստած

Երիտասարդները և ծերունիները

Ձանձրանում են․․․


Վերլուծություն

Հեղինակը հետևյալ ստեղծագործությամբ բնութագրում է մարդկանց անշնորհակալությունը Աստծու և կյանքի հանդեպ՝ ուզում է ծիածան լինի, աստղեր կամ բուրաստան, միևնույն է նրանք դժգոհ են։ Ոչ ոք չի կարողանում ընկալել կյանքի գեղեցկությունը, սիրո իմատը։ Բոլորը ամեն կերպ փորձում են իրենց ետ պահել կյանքի ուրախություններից և տեսնում են միայն ամենօրյա ձանձրալի տրամադրությունը։


Մեկնաբանություն


 Չէի ասի որ բանաստեղծությունը լիովին բնութագրում է մարդկանց։ Մարդկային տեսակը միշտ ինչ որ նոր բան է ման գալիս այս աշխարհում, ամենօրյա նույն տեսակ առօրյան միշտ էլ վաղ թե ուշ հոգնեցնում է։ Հեղինակը իր խոսքը ուղղում է բոլոր մարդկանց ասելով նրանց որ նրանք միշտ էլ դժգոհ են, քանի որ ոչինչ չեն անում այն հետաքրքրեցնելու համար։ Ճիշտ է մարդիկ հետազոտում են տարբեր նոր տեսակի մարդկային զբաղմունքներ, բայց մևնույն է նրանցից ոչ մեկը չի գրավում բոլոր մարդկանց։ Ինչպես էլ դիտարկենք գոյություն ունի մարդկային ճաշակ, ամեն տեսակի մարդ ունի իր հետաքրքրությունները և միայն ինքն է իր կյանքը դասավորում և հետաքրքրացնում, իսկ ով որ հոգնել է կյանքի ահռելի ցավերից և կյանքի մեծ մասում ապրելու մեջ իմաստ չի գտնում և համոզված է որ ոչինչի չի հասնելու, այդպիսով արդեն ինքն իրեն ներշնչել է կյանքի "ԽԱՓԱՆՄԱՆ" գաղափարը, ես ցանկանում եմ ինքնասպանությունից հետո չընկնել, ինչպես հավատացիալներն են համարում, դժողք։  

Комментарии