Էկոհամակարգի հիմնախնդիրները

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնակեցման միջավայրը, որի հետ կազմում է մի
ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով: Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը, ինչպես նաև մյուս բուսատեսակների ու կենդանատեսակների,  բնակատեղի հետ գտնվում է կայուն և օրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքր էկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը։ Այդպիսով պահպանվում է կյանքը մեր մոլորակի վրա: Բնության մեջ կենսոլորտի բաղադրիչների միջև կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտը իրենից ներկայացնում է նմանատիպ կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղ ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան: Գիտնականները կենդանի օրգանիզմները բաժանում են 3 խոշոր խմբերի`պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտ-­կոնսումենտ­-ռեդուցենտ շղթայի միջոցով տեղի է ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլոր ավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում: Այսպիսիով էկոհամակարգի կարևորագույն հատկանիշը նրա մասերի միասնական շղթան է՝ բոլոր կենդանի օրգանիզմների կապը իրար հետ:


2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Էկոհամակարգերը ամենուր են: Անգամ այն ամայի տարածքները, որտեղ չկան ոչ ծառեր, ոչ խոտ, համարվում են էկոհամակարգեր: Մեր բակը, ճանապարհի կողքի տարածքները, այգիները նույնպես էկոհամակարգեր են: Պարզապես նշված էկոհամակարգերում գրեթե բացակայում են կենդանատեսակները: Երբ փակում են որևիցե առուի ճամփան, կառուցելով ջրամբար, չորանում է որոշակի մարգագետնային տարածք ջրի պակասից, արդյունքում տարածքում գտնվող ծառերը բերք չեն տալիս, և այլն
․․․
  Էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական(բնության կողմից ստեղծված) և արհեստական(մարդու միջամտության շնորհիվ ստեղծված): Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, գյուղատնտեսական արտադրանքի վերելքի նպատակով: Ագրոէկոհամակարգեր են համարվում բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլ նմանատիպ հողատարածքները որոնք մարդը ստեղծում է բերք ստանալու նպատակով: Սակայն դրանց կարևորագույն հատկանիշներից մեկն այն է, որ այդ տեսակի էկոհամակարգերը չեն ինքնավերականգնվում: Այդպիսի ուրիշ օրինակ է անտառը։ Ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե այն զերծ մնա մարդու միջամտությունից ապա կարող է հեշտ կվերականգնվել: 


 3. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ  աղտոտոմ են շրջակա միջավայրը, որսում են առարց այդ էլ վերացող և արգելված որսի համար կենդանատեսակներ, կատարում են չափից ավել անտառահատում չեզրափակվելով միայն չորացած ծառերով: Այդպիսի խնդիր ունի մեր երկիրը: Ամբողջական անտառահատության դեպքում անապատացում է տեղի ունենում, որի արդյունքում վերանում են բազմաթիվ ծառատեսակներ, բուսատեսակներ, կենդանատեսակներ ու միջատներ: Բացառություն չէ նաև Սևանա լիճը՝ մի քանի տարի առաջ կատարված մեծ քանակությամբ ձկնորսությունների արդյունքում, ոչնչացան լճի ձկնատեսակների գրեթե բոլոր տեսակները։ Բախտի բերումով ներկա պահին բոլոր տեսակի ձկնորդությունները Սևանալճում արգելվեցին։ Մարդիկ շատ հաճախ խախտում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը առանց գիտակցելու: Այդ մարդկանց մեջ մտնում ենք նաև մենք։ Եթե մեզնից յուրաքանչյուրը գտնվի մի փոքր բարեխիղճ և ուշադիր լինի նաև ուրիշների սխալների ժամանակ ուղելով նրանց ապա աշխարհը գուցե և կանգնած չի լինի այսքան լուրջ էկոլոգիական խնդիրների առաջ: Եվ այս բազում գործողությունների արդյունքում էլ մարդիկ էականորեն փոխում են էկոհամակարգերի կառուցվածքը:


4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առանձին):

Էներգիա

Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ շրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկ պատճառով հարկավոր է կրկին էներգիաստանալ: Եվ չեմ կարծում որ էներգետիկ ըմպելիքները և հաբերը կկարողանան փրկել իրավիճակը։ Եթե էներգիան հոսք չունենա , ապա էկոհամակարգերը կվերանան, չէ որ ամեն տեսակի գործնթաց կատարվում է էներգիայի շնորհիվ:


Ֆոսֆոր

Ֆոսֆորը տարր է որը պետք է բոլոր մարդկանց կյանքի ապահովման նպատակով։ Ինչպես գիտենք ֆոսֆոր պարունակում են բույսերը, որը մատակարվում է մարդկանց ու կենդանիներին ուտելիքի տեսքով: Փաստորեն, եթե չլինի ֆոսֆոր բույսերը այն չեն կուտակի և  չեն ունենա այդ տարրը մարդկանց և կենդանիներին մատակարարելու համար հետևաբար կխախտվի ամբողջ էկոհամակարգը, քանի որ չի լինի փոխանակություն:


Ածխածին

Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվող վիճակում առկա է նաև գետերում, լճերում սրանից կարող ենք եզրակացնել, որ առանց ածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանի օրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:



Ազոտ


Առաջին կարգի սնուցիչների մեջ, ազոտը ամենակարևորն է, քանի որ այն անհրաժեշտ է սպիտակուցներ կազմելու համար, որոնք օգտագործվում են բոլոր կենդանի հյուսվածքներում։ Երկրի մթնոլորտի 78%-ը կազմված է ազոտից,սակայն բույսերից որոշները կազմվախ են այնպես, որ չեն կարող ազոտն օդից ստանալ։ Հողի ազոտի 98%-ը այլ բույսերի և օրգանական նյութերի նեխումից է։ Այսպիսով, արդեն  կարող ենք եզրակացնել թե ինչի կբերի նրա պակասը:

Комментарии