Հայաստանի երրորդ հանրապետություն

Սպիտակի երկրաշարժի հետևանքով Հայաստանից  Հյուսիսային Կովկաս էվակուացվող մարդիկ և Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը արդեն 1990թ-ին վերածվում էր պատերազմի Արցախյան գոյատևման պատճառով, երկիրը կանգնեցրել էին կազմալուծման հարցի արջև՝ փակվել էին արևելյան և արևմտյան սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ,  կանգնել էր տնտեսությունը, երկաթուղին չէր գործում, քաղաքացիները մնացել  էին առանց ջեռուցման, մի մասն էլ առանց բնակման վայրի ․․․   
­­Հայաստանի անկախությունը հռչակվեց 1990թ-ի Օգոստոսի 23-ին՝ Հայկական ԽՍՀ-ն վերանվանեցին Հայաստանի Հանրապետություն։

Հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունների արդյունքում՝ ձայների 83 տոկոսը հավաքելով հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նույն օրերին փլուզվեց ԽՍՀՄ-ն,  (1991թ դեկտեմբերի 8) և ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (1991թ դեկտեմբերի 21)։ Հայաստանն ԱՊՀ-ի անդամագրված 11 պետությունների շարքում առաջիններից էր։ Երկրորդ միջազգային կազմակերպությունը, որին անդամակցեց Հայաստանը, Միավորված Ազգերի Կազմակերպությունն էր (ՄԱԿ, մարտի 2, 1992)։
1994 թ-ին Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտում կնքվեց հաշտության պայմանագիր։  1995 թ-ի հուլիսի 5-ին, Հայաստանն ընդունեց իր սահմանադրությունը օրենքը, որը ինչպես հայտնի է հիմնված էր Ֆրանսիայի սահմանադրության, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի երկու "Դատաստանագրքերի", Շահամիր Շահամիրյանի "Նոր տետրակի" և "Որոգայթ փառաց"-ի հիմման վրա։  1998թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է նախագահի պաշտոնից, նրան փախարինում է Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ թեկնածուն՝ նախկին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ընտրվում է որպես ՀՀ Ազգային Ժողովի նախագահ։ Նույն ժամանակահատվածում որպես ՀՀ Վարչապետ է հանդես գալիս նախկին սպարապետ՝ Վազգեն Սարգսյանը։ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի է ունենում ողբերգություն՝ սպանություններ են կատարվում նախկին լրագրող Նաիրի Հունանյանի կողմից՝ մահանում են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, և այլ 6 պատգամավորներ։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը անվտանգության ապահովման պաշտոնում էր, ով 2008 թվականին դառնում է ՀՀ երրորդ նախագահը՝ փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին։

Հայաստանի անկախությունն օգնել է երկրի միջազգային ճանաչմանը, այդպիսով այն դարձել է հայտնի իր տոներով և փառատոններով՝ այստեղ են տեղի ունենում և ունեցել շախմատի միջազգային օլիմպիադան (1996), Համահայկական խաղերը(1999 թվականից սկսած), Ոսկե ծիրան կինոփառատոնը (2004 թվականից սկսած), Մանկական Եվրատեսիլը (2011) և շատ այլ փառատոներ, հանդեսներ և մրցույթներ։ Հայոց պետականության վերականգնման շնորհիվ մեծ առաջընթաց և զարգացում ունեցան Հայ Առաքելական եկեղեցին, Հայոց լեզվի ճանաչումը  և ազգային ինքնագիտակցության ամրապնդումը։
2018 թվականին նշվելու է  հայոց պետականության 100-ամյակը և ինչը ավելի կարևոր է՝ Էրեբունի-Երևանի 2800 ամյակը։

Комментарии