Հայկական Հարց

1877 թվին սկսված ռուս-թուրքական պատերազմը հանգուցալուծվեց 1878թ-ի փետրվարի 19-ին կնքված հաշտության պայմանագրով, որի մեջ ներառված էր Հայկական հարցը: Այդ ժամանակներում Ռուսաստանը հանդես էր գալիս ինչպես Հայաստանի պաշտոնական հովանավոր։ Փորձելով բարեփոխել Հայաստանը, Ռուսաստանը ձախողվում է նրա դեմ են դուրս գալիս Գերմանիան, Ավստնո-Հունգարիան և Մեծ Բրիտանիան։ Որոշվում է անցկացնել համաժողով նույն թվականի հունիսին։ Երեք երկրների մեծ ճնշման արդյունքում Ռուսաստանը զնկվում է Հայոց գործերը տնօրինելու իրավունքից։ Բացի դրանից Օսմանյան տիրությունը ստիպված էր հանդես գալ "լրտեսի" դերում՝ պարպերաբար տեղեկացնում էր բարեփոխումների մասին։   

Օգտվելով առիթից և ձևանալով երեք պետություններին դաշնակից Սուլթան Աբդուլ Հադիմ II-ը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում կազմակերպում է  ցեղասպանություն ոչի զոհ են դառնում ավելի քան 300 հազար մարդ։
1895թ-ին երբ Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյանց Սուլթանին ցուցադրեցին երկրում գտնվող Հայկական նահանգների շատ չափավոր բարեփոխումների նախագծերը նա համաձայնեց, սակայն այդպես էլ չսկսեց իրագործել։  1908թ-ին տեղի ունեցած երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան Կայսրությունը նույնպես ընդունեց պանթուրքիզմի ծրագիրը, արդյունքում 1909-թին տեղի ունեցավ կիլիկիահայության կոտորածը։

1914թ-ին երիտթուրքերը պարտավորվեցին վերջապես իրականացնել Հայերի համար բարեփոխումները, սակայն Առաջին աշխարհամարտը խափանեց սա նույնպես։ Ավելին՝ օգտվելով երկրի պատերազմային իրավիճակից երիտթուրքերը վտարեցին մերձճակատային շրջանների հայերին, ինչի արդյունքոմ ստացվեց բռնագաղթ և կոտորում։ Մահացավ Արևմտյան Հայաստանի բնիկ Հայերի մեծամասնությունը։
Հաջող գործողությունների շնոհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ միասին գրավեցին Արևմտյան Հայաստանի մի մասը 1916թ-ին Ռուսաստանը այնտեղ հիմնեց "Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն"-ը։

1917թ-ին բռնագաղթված հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց բնակավայրերը, դա կատարվեց այն պայմանով, որ Ռուսաստանը դարձել էր Արևմտյան Հայաստանի ժամանակավոր տնօրինողը։ Ռուսները ետ քաշվեցին Կովկասյան ճակատից հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, ինչն էլ բարենպաստ առիթ դարձավ թուրքական նոր արշավանքի համար։

Ռուսաստանում այդժամ իշխող բոլշևիկյան կառավարությունը 1917թ-ի Դեկտեմբերի 29-ին ընդունեց "Թուրքահայաստանի մասին" որոշումը՝ որում նշված էր, որ հայ ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք այդ տարածքում, բացի դրանից Ռուսական կառավարությունը հաստատում էր այն գաղափարը, որ պատրաստ է պաշտպանել այդ որոշումը մինչև Հայաստանի լիովին անկախ դառնալը։ Իհարկե այս որոշումը նույնպես չեղարկվեց՝ Գերմանիայի հետ հաշտության պայմանագիր կնքելով Ռուսաստանը փաստաբար հրաժարվեց այդ որոշումից, իր հերթին Թուրքիան հարձակվեց և վերատիրեց Արևմտյան Հայաստանի տարածքին, ստացվում է խաղտեց Ռուսատանի հետ սույն թվականի Դեկտեմբերի 18-ին կնքաց զինադադարը։
1919-1920թթ-ին Փարիզի հաշտության համաժողովում և "Ազգերի լիգա"-յի հաստատումով որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի հովանավորությունը, որը սակայն ԱՄՆ-ի նախագահ՝ Վուդլո Վիլսոնի կողմից մերժվեց։ Սևրում "Անտանտ"-ը պայմանագիր կնքեց՝ ըստ որի, Թուրքիան պետք է ճանաչեր Հայաստանը որպես անկախ երկիր, ԱՄՆ-ի նախագահից պահանջվեց որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանները այնպիսի ձևով, որ Հայաստանը ունենա ելք դեպի Սև ծովը։ Թուրքիայի իշխանությանն անցած Մուստաֆա Քեմալը չընդունեց Սևրի պայմանագիրը, ավելին՝ նա ստացավ զգալի դրամական և ռազմական օգնություն Ռուսաստանից, որը նա ուղղեց Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների դեմ։ Անցնելով հարձակաման, արդեն 1920թ-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան գրավեց ամբողջ Արևմտյան Հայաստանը Նույն օրը Ալեքսանդրապոլում կնքվեց հաշտության պայմանագիր հայերի և թուրքերի միջև։ 1921թ-ի  2 պայմանագրերով որոշվեցին Հայաստանի և Թուրքիայի վերջնական սահմանները որոնք անփոփոխ են առ այսօր։  

Նույն թվի հունվարին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը սակայն շատ շուտով՝ Լոզանի պայամանագրի համաձայն հերթական անգամ չեղարկվեց։ Օսմանյան կայսրության փլուզումից հետո Արևելյան Հայաստանի հարցը լուզված էր, սակայն Արևմտյան Հայաստանինը դեռ ոչ։ Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանի գավառի հետ հանդեռձ հանձնվեցին Ադրբեջանին։

Երկրորդ համաշխարհայինից հետո՝ 1945թ-ի Մարտին հայոց կաթողիկողս Գևորգ Զ Չորեքչյանն հայցեց  ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Բեծ Բրիտանիա-ի օգնությունը Արևմտյան Հայաստանը խորհրդավոր Հայաստանին միացնելու հարցը լուծելու համար։ ԽՍՀՄ-ն ընդունեց խնդիրը և հայտարարեց 1925թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ, ավելին՝ Հայաստանին պետք է վերադարձվեր Կարսի մարզը։ Կարսի վերադարձման հարցը իհարկե վերջում նորից ժղտվեց։

1945թ-ի Պոստդամի խորհրդաժողովում քննարկվող հարցերի մեջ նեռարված Հայկական Հարցին արդեն որերորդ անգամ ուշադրություն չդարձվեց։ ԽՍՀՄ-ն Հայաստանի և Վրաստանի անունից հայտնեց թե չեն պատրաստվելու պահանջել իրենց տարացքները թուրքիայից, քանզի ուզում են պահպանել բարիացակամ հարաբերությունները։

Հայկական Հարցի լուծման և Ցեղասպանության 50 ամյակի ճանաչման համար սփյուռքահայությունը  սկսեց եռանդուն պայքար։ Ցավոք միայն 1968թ-ի Ապրիլի 24-ին նշվեց ցեղասպանությանը նվիրված արարողությունը։

1960-1980թթ-ին նկատելիորեն մեծացավ հետաքրքրությունը Հայաստանի Հարցի հանդեպ։ 1984թ-ին Փարիզ-ում "Ժողովուրդների մշտական ատյանը", իսկ  1989թ-ին ԱՄՆ-ում "Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը" հատուկ նիստեր են կազմակերպել այդ Հարցի քննարկան շուրջ։ Նրանց որոշումներով նշվել են Հայ ժողովրդի դեմ ուղղված Թուրքիայի ցեղասպանությունը։ Ցեղասպանության ճանաչման գործում մեծ ներդրումներ են կատարել Հունաստանը, Ֆրանսիան, Արգենտինան, Ուրուգվայը և այլն։

Թուրքիային ներկայացվել են մի քանի բանաձևեր Հայոց ցեղասպանության մասին, բայց Թուրքիան միրնույն է մերժում էր և ժղտում էր Ցեղասպանության փաստը, այդպիսով ամեն անգամ ժղտող քաղաքականություն վարելով։

1988թ-ի Նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է այս փաստը՝ 1915թ-ի Օսմանյան Թուրքիայում կոտորված Հայերի ցեղասպանությունը կատարվել է հերց Թուրքերի կողմից։ Այդպիսով հայերը դատապարտել են և շարունակում են դատապարտել թուրքերին։  

Комментарии