Հայկական մշակույթը ուշ միջնադարում և նոր ժամանակների սկզբին

Ա. Մշակույթի հիմնական կենտրոնները
Բ. Մշակույթը որպես ինքնապահպանման միջոց
Գ. Դպրոցը և պատմագրությունը մշակութային համակարգում

Մշակույթի հիմնական կենտրոնները

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն):
  Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.): Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինություննու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ:
  Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: Հիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները (ռիտոններ):
Դպրոցը և պատմագրությունը մշակութային համակարգում

Դպրոց:  XV-XVII դարերի քաղաքական բուռն անցուդարձերը, հարատև պատերազմները՝ սրանց ուղեկից բռնագաղթով ու ավերածություններով, խիստ բացասական ազդեցություն ունեցան հայ մշակույթի զարգացման ընթացքի վրա: Արդեն XV դ. առաջին կեսին սկսվեց անկումը գիտության և արվեստի որոշ ճյուղերում: Այն ավելի խորացավ XV դ. երկրորդ կեսին և ամբողջ XVI դարում:
  Ժամանակաշրջանի հարափոփոխ և դժնդակ պայմաններն առաջին հերթին իրենց կնիքը դրեցին դպրոցական գործի կազմակերպման ու ընդհանուր վիճակի վրա: Տաթևի համալսարանը, որ գիտամշակութային և գաղափարահասարակական բուռն գործունեություն էր ծավալել նախորդ ժամանակահատվածում, XV դ. սկզբին կորցնում է իր դերն ու նշանակությունը: Գրիգոր Տաթևացումահից (1409) հետո այն արագորեն (1410-1412) դադարեցնում է իր գործունեությունր: Երկարատև չէր նաև Մեծոփի դպրոցիգործունեությունը: Թովմա Մեծոփեցու ուսուցչապետության շրջանում այստեղ ուսումնասիրվում էին գիտության և արվեստի բազում բնագավառներ, ստեղծվում էին դասագրքեր: Դրանցից էին լեզվաուսուցողական առաջին հայերեն դասագիրքը՝  հորինված Թովմա Մեծոփեցու կողմից, ճանաչված տոմարագետ Հակոբ Ղրիմեցու բնագիտական աշխատությունները:
   XV դարի աոաջին կեսին Հայաստանում և գաղթավայրերում գործող դպրոցները, որոնք դժվարությամբ աշխատում էին պահպանել Գլաձոր-Տաթևյան ավանդույթները, աստիճանաբար անչքանում են և խամրում XV դ. կեսերից մինչև XVII դ. սկիզբն րնկած՝ պատերազմների ու տնտեսական անկման ժամանակաշրջանում: Կրթական գործի աշխուժացման ու աստիճանական վերելքի սկիզբը դրվեց XVII դ. աոաջին կեսին: Առաջինը Սյունյաց Մեծ կամ Հարանց անապատի դպրոցն էր, որ գործում էր Տաթևի վանքին մերձակա մի վայրում: Այստեղի նշանավոր ուսուցիչներից Մովսես Տաթևացին ( 1578-1632), որր հետագայում դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, դպրոցներ հիմնադրեց նաև Երևանում ու Հովհանավանքում: 1620-ական թվականներին դպրոց է բացվում Էջմիածնում: XVII դարում բեղմնավոր գործունեություն են ծավալում նաև Բաղեշի Ամիրդոլու վանքի, Վանա լճի Լիմ կղզու, Նոր Ջուղայի դպրոցները:


Պատմագրություն:  Հայ բազմաբովանդակ մատենագրության մեջ իրավամբ առանձնահատուկ տեղ է հատկացվում պատմագրությանը:  V դ. հայ պատմագրությունը արտասովոր վերելք ապրեց համաշխարհային պատմագրության այն բեկումնային փուլում,երբ անկման վիճակում էր գտնվում հունահռոմեական պատմագրությունը, իսկ բյուզանդականը դեռևս պետք է հաղթահարեր սկզբնավորման դժվարությունները: Արգասավորված անտիկ, մասամբ նաև ասորական պատմագրության նվաճումներով՝ V դ. հայ դասական պատմագրությունը վստահորեն դարձավ համաշխարհային պատմագրական մտքի առաջատարներից մեկը:

Վաղ միջնադարյան հայկական մշակույթի համակարգում պատմագրության բացառիկ դերը պայմանավորված էր ժամանակաշրջանի առաջ քաշած հրամայական պահանջով: Ռազմական ու քաղաքական առումով իրանական ու հռոմեական զորեղ աշխարհակալությունների ճնշմանը տեղի տալով և զրկվելով քաղաքական միասնականությունից՝ հայ էթնոսը պետք Է լարեր բոլոր ուժերր՝ իր հոգևոր ամբողջականությունն ու ինքնությունը պահպանելու համար: Այդ գերխնդիրը չլուծելու պարագայում հայ էթնիկ հանրությանն անխուսափելի կործանում էր սպառնում: Ելքը մեկն էր՝ կերտել ինքնատիպ ու հարուստ մշակույթ, նպատակասլաց գաղափարախոսական համակարգ, ազգայնացնել քրիստոնեական եկեղեցին, ձեոք բերել հոգևոր անկախություն: V դ. հայ պատմիչները պետք է գիտակցեին և ապա հայ հասարակությանը ճանաչելի դարձնեին իրենց ազգի աոանձնահատուկ (ոչ բացառիկության իմաստով) լինելը, հետևաբար փաստարկեին սեփական ուղիով ընթանալու իրավունքը: Բնական պետք է համարել, որ ինքնահաստատման ճանապարհի առաջին քայլը լինելու էր ինքնաճանաչումը,  այսինքն՝         ազգային արմատների վերհանումը: Ստացվում էր, որ ազգային ինքնության գաղափարի ըմբռնման ասպարեզում առավել մեծ անելիքներ ունեին մեր պատմիչները՝ թե' որպես սերունդների հիշողությունը գրառողներ և թե' որպես ժողովրդի դարավոր ուղին իմաստավորող գիտնականներ:

Комментарии