Վահան Տերյան - Բանաստեղծություններ

                   ***

Քնկոտ առվին թեքվեց ուռին,
Աստղերն ելան ցիրուցան․
Ախ, մի հիշիր տանջանքը հին,
Մի մտորիր այս անգամ։

Աստղը ջրին, ցողը ծաղկին,
Մեգը ծովին է փարվում,
Շողը մութին, հավքը հավքին
Կարոտագին է համբուրում։

Դու էլ, դու էլ քնքուշ եղիր,
Մի տրտնջա, լացըդ թող,
Այս սուրբ ժամին լռիր, լռիր,
Սիրիր անխոս ու կարող․․․

Շուտով կանցնի գիշերն անուշ,
Խորհուրդը լուռ կըմարի,
Սիրտս կզգա, որ ուշ է, ուշ,
Զուր կըճչաս "օ, արի"․․․


               ***

Երբն այս անզոր ու անզարդ,
Թող հիշեցնե քեզ կրկին
Գարնան անձրևն այն զվարթ
Եվ "Եդեմ" այգին։
Այսօր անձրև է նորից,
Բայց աշնայի՜ն, հյուսիսյան․
Ինչպե՞ս չըզգամ ես թախիծ,
Ինչպե՞ս չափսոսամ։
Ինչպե՞ս սրտով մորմոքուն,
Ինչպե՞ս, ինչպե՞ս չըթերթեմ
Հուշեր, որ դառն այս մեգում
Երազ են արդեն․․․
Շողարձակ այդ աչքերիդ
Որպես գերի մի անզեն,
Ինչպե՞ս կիզող ցոլքերիդ
Սիրտըս չըպարզեմ․․․



Комментарии