Բնական Աղետներ - Մրրկասյուն

1) Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

 Ահռելի ավերիչ ուժ ունեցող ուժեղ մեծածավալ մթնոլորտային պտտահողմային աղետ է՝ մրրկասյունը։ Սովորաբար այն ունենում է մոտ 1000 մ տրամագիծ, որտեղ օդի պտտման արագությունը հասնում  է 100 մ/վ: Նրա տեղաշարժումը նույնպես բավականին արագ է՝  հասնում է վայրկյանում մինչև 20 մետրի։ Իր էությամբ այն ներկայացվում է որպես տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Պարուրաձև պտտման շնորհիվ պտտահողմի միջի օդը մեծ ­-արագությամբ բարձրանում է վերև ավիրելով ամեն ինչ։ Նույն տիպի աղետը՝ որը կատարվում է ­ծովի կամ օվկիանոսի վրա կոչվում է Տոռնադո։

2) Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրավորության դեպքում բերելով օրինակներ:

Սովորաբար մրրկասյունները առաջանում են տաք խոնավ օդի և նրա միջի տաք գոլորշու միաձուլումից ծովերի սառը ջրերի հետ։ Միածուլման կետում  ջրային գոլորշին վերածվում է ջրի, որը ցուցաբերվելով արձրևի կաթիլների տեսքով, զգալիորեն տաքանում է մոտակա տարածքի օդը։ Արդեն տաքացած օդը բարձրանում է վերև, այդպիսով ստեղծելով նոսրացված օդային տարացք։ Նոսրացված տարացքն իր մագնիսային դաշտի շնորհիվ ձգում է դեպի իրեն մոտակա ամպերի տաք խոնավ և ներքևում գտնվող սառը օդերը որի արդյունքում արտադրվում է ահռելի քանակությամբ էներգիա և մեծանում է ստեղծման գործընթացը։ Այս ամենի արդյունքում ստեղծվում է ձագարաձև օղակ, որն շարժվում է սառը օդի ուղղությամբ, այդ կերպով ավելի ու ավելի մոկենալով գետնի մակերևույթին։


3) Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Ինչպես բոլորիս հայտնի է մրրկասյունը դա արագ  շրջանաձև պտտվող օդն է։ Մրրկասյունները արագորեն շարժվելով պոկում են երկրի երեսից ամեն ինչ։   Պարզվել է, որ մրրկասյունը ունի շատ հստակ սահմանագիծ՝ եթե իրարից 5 սմ հեռավորության վրա դրված լինի սեղան, իսկ կողքի աթոռին որևէ մարդ, ապա եթե մրրիկը սեղանի կողմից  է - այն իր մեջ կքաշի միայն սեղանը, քանի որ չի կարող հատել  իր սահմանները։

4) Ինչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Որպեսզի մարդկային տեսակը կարողանա պայքարել մրրկասյունների դեմ, գրվել են մի քանի կանոններ՝

- Նշաններով տեղեկացրեք մարդկանց, որ աղետը մոտենում է։

-Տեղեկացեք մոտակա նկուղների, ապաստարանների և ձեզ մոտիկ 
գտնվող ամենապինդ տների տեղերը և շտապեք այնտեղ։

- Տեղեկացեք կարճ ճանապարհների առկայության մասին, որոնք ձեզ դուրս կհանեն բարձր վտանգի տակ գտնվող տարածքից։

- Ծանոթացեք ձեր թաղամասի արտակարգ պատահարներից փրկող կազմակերպություններ հեռախոսահամարների հետ։

Մրրկասյունը  տեսնելուն պես՝

- Փակեք գազի և օդափոխման խողովակները, ամրացրեք կտուրը։
 Ապակիները և պատուհանները ծածկեք տաղտակներով, վահաններով։

-  Ազատեք պատշգամբները և սեփական տների այգիները վառվող իրերից։


- Շտապ հավաքեք 2-3 օրվա համար նախատեսված ուտելիք և ջուր, մրրիկի երկար գոյատևման դեպքում օգտագործելու համար։  

Комментарии