Smartphones before bed - translation





Էկրանների ազդեցությունը մարդու քնի վրա - Մարդիկ վտանգի են ենթարկում իրենց աչքերը նայելով ֆոտոնների հոսանքին որոնք ճառագայթվում են այդ օբյետներից։ Այդ նկարները ազդում են ուղեղի վրա ստիպելով նրան մնալ արթուն, լինի դա ժամը 22, 23, թե 24-ը․․․Երբ դուք ստուգում եք ձեր էլեկտրակոնային փոստը, տպում եք որևիցե տեքստ, կամ որևիցե ուրիշ բան՝ ճառագայթները ազդում են ձեր ուղեղի վրա և այնպես անում որպեսզի այն չարտադրի մելատոնին կոչվող նյութը, որի օգնությամբ  մենք կարողանում ենք քնել։ Քնելու ընթացքում հանգստանում են մեր ակտիվ նեյրոնները, բացի դրանից ՕԳՆՈՂ բջիջները այդ ընթացքում վերացնում են նեյրոններից արտադրված տոքսինները, այդ իսկ պատճառով, եթե դուք 8-9 ժամի փոխարեն քնում եք ընդամենը  5-ը ապա կարելի է ասել, որ դուք դասվում եք մարդկանց 95%-ին որոնց մոտ տոքսինները լռիվ չեն քայքայվում։ Մարդկանց միայն նվազագույն տոկոսն է, ով քունը առնում է ավելի արագ, բայց ինչպես էլ լինի միևնույն է՝ գոնե 7 ժամ քունը մարդուն արհրաժեշտ  է, նույնիսկ նրանց ովքեր պնդում են, թե նրանց համար անգամ 3 ժամն էլ  բավարար է աշխատանքը շարունակելու համար։ Անքննության արդյունքում դուք դառնում եք անուշադիր, տատանվող, ձեր հիշողությունը թուլանում է, դուք սկսում եք չկարողանալ լուծել պարզագույն խնդիրներ, և ի վերջո ինսուլինը, որը օգնում է կարգավորել ձեր նյութափոխանակությունը, սկսում է աշխատել հակառակ ուղությամբ, ինչի արդյունքում մեծանում է ձեր օրական սննդի քանակը և այդպիսով մեծանում է նաև գիրանալու հավանականությունը։ Հետո, եթե դուք այս ամենը բավարար չեք համարում, ճառագայթումը թունավորում է ձեզ և այդպիսով ազդում նույնիսկ ուղեղի վրա։ Այսպիսով ինչ մենք պետք է անե՞նք՝ նախ և առաջ պետք է որոշենք, որ մեր քունն առաջնահերթ է: Անջատեք ձեր բոլոր ճառագայթվող էկրանները ժամը 9-ին , կամ առավելագույնը քնելուց 1 ժամ շուտ։ Եվ պահեք էկրանները անպայման անջատված, քանի որ դա շատ լուրջ խնդիր է բոլորիս համար, մենք բոլորս պարտավոր ենք խորհել, որպեսզի կարողանանք լուծել այս բարդագույն խնդիրը։

Комментарии