Հայաստանի առաջին հանրապետությունը

1. Մայիսյան հերոսամարտեր և Առաջին հանրապետության ստեղծումը

2. Ներքին քաղաքական կյանքը

3. Անցկացնել զուգահեռներ Հայաստանի Առաջին և երրերդ Հանրապետությունների միջև




1918 թվականի գարնան վերջին առաջացած երկրների տարածքների հետ կապված  վեճերի, քաղաքական ամեն հարցում իրար մերժող որոշումների, միջկուսակցական հակամարտությունների պատճառով Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվել էր քաղաքական ճգնաժամում։ Չկար միասնություն պատերազմի և խաղաղության հարցում, հայերը, մասամբ նաև վրացիները, փորձում էին կասեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը, իսկ ադրբեջանցիները հրաժարվում էին կռվել Թուրքիայի դեմ։ 1918թ-ի մայիսի 26-ի կեսօրին Անդրկովկասի Սեյմի վերջին նիստին որոշվեց կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և այդպիսով վայր դրել լիազորությունները։ Նույն օրը ժամը 5-ին Վրաց ազգային խորհուրդը որի նախագահն էր Նոյ ժորդանիան, Վրաստանը հռչակեց անկախ պետություն։ Մայիսի 27-ին մուսուլմանների ազգային խորհուրդը հայտարարեց «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին, որը հենց այդ ժամանակ թուրքերն նոր անուն տալով անվանեցին՝ «Ադրբեջան»։

Մայիսյան Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտներից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918թ-ի մայիսի 28-ին, երբ Թիֆլիսում՝ Արամյանցների տանը ՀԱԽ-ը երկար քննարկումներից հետո ընդունել է հայոց անկախությունը։ Նույն օրը երեկոյան Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ պատվիրակությունը մեկնել է Բաթում, մայիսի 29-ի լրանալիք վերջնագրի եռօրյա ժամկետի կապակցությամբ։ 

Հունիսի 4-ին ստորագրվել է հաշտության պայմանագիր. Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ավարտվել է թուրք-հայկական պատերազմը։ Թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան, որը հասել էր մինչև Ղարաքիլիսա, հայերի՝ որպես լավ կռվողների վերաբերյալ ասել է. «...Նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։ 

Բաթումի պայմանագրով՝ Թուրքիային են անցել ԿարսըԿաղզվանըԱրդահանըՀայաստանի առաջին հանրապետության Կառավարության շենքը ԵրևանումԱխալքալաքըՍուրմալուն, Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլ քաղաքը և Ալեքսանդրապոլի ու էջմիածնի գավառների 3/4-ը, Երևանի գավառի կեսը և Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-ը։
Հայաստանի Հանրապետությանը մնացել էր ընդամենը 12 հազար կմ² տարածք, որի մեջ էին մտնում Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Կոստանդնապոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆի պատկերավոր արտահայտությամբ՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին»։


1919թ-ի մարտի 31-ին ՀԽ-ն ընդունեց ընտրությունների հետ կապված օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք էին ստանում 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Առաջին ընտրությունները տեղի ունեցան հունիսի 21-ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցեցին 260 հազարը (70%)։ 1919 թվականի օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահն էր ընտրվել Ավետիս Ահարոնյանը։ Կազմվեց նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը պահում էր մինչև 1920թ-ի մայիսի 5-ը։ Այդ օրը կազմվեց էր նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի ևախագահությամբ։ Բյուրո-կառավարությունը գործեց մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվեց հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակահատվածում հիմնականում ղեկավարել է Ռուսական կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը ավելացրել է խորհրդարանի ընդունած որոշումները և օրենքները։


Առաջին հանրապետությունը հիմնադրվել էր հայ ժողովրդի համար ծանր ճգնաժամի ընթացքում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920թ-ի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ գոյատևմանը Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու համար։


Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ 1918 թվականի դեկտեմբերի 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքացիական ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝քաղաքացիական ու քրեական գործերը վերաքննելու համար։ 1919 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական լեզու։ ՀՀ խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուսակցության 4 նախարար դուրս է եկել կառավարության կազմից։ Խորհրդարանը 1920 թվականին ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։ 1919 թվականի հունվարի 17-ին ընդունվել է տոների իրենց անվանումներով ՝  
Նոր տարի, Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Մեռելոց, Տյառնընդառաջ, Վարդանանց ու Բարեկենդանի շաբաթ, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Ջատկի երկուշաբաթի և երեքշաբթի, Համբարձման ու Թարգմանչաց։ Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուցվել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։

Հուլիսին ՀՀ զինված ուժերը բաղկացած էին 2-ական գունդ ունեցող 3 հետևակային բրիգադներից, դեռևս ձևավորվող 2 հեծյալ գնդերից, տեղական նշանակության և առանձին զորամասերից,հրետանային մարտկոցներից և 1 զրահագնացքից։ Զորքի քանակը հասնում էր 18 հազարի։ Հայկական բանակում ծառայել են ավելի քան 400 այլազգի սպաներ (հիմնականում՝ ռուսախոս)։ Կարսում ստեղծվել է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվել են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը։ 1920 թվականի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվել է «Աշոտ Երկաթ» ռազմանավը։ 1919 թվականի մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920 թվականի հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները։

Комментарии