"Դերվիշն ու սֆինքսը" - Ավետիք իսահակյան - վերլուծություն


Պատմվածքում  պատմվում է մի դերվիշ ծերունու մասին որը անցնելով ահռելի տարացք հասել էր անապատում գտնվող Սվինքսի մոտ նրանից երջանկության իմաստի մասին հարցնելու համար։ Սակայն նա մնում է անպատասխան՝ սվինքսը մնում է նույն դիրքով քարացած նայելով անապատի հեռուները։ Անցնում են օրեր և դերվիշը սկսում է հույսակոտր լինել, քանի որ կարող էր մնալ անպասխան։ Որոշ ժամանակ անց, վերջին անգամ փորձ անելով, դերվիշը աղաչելով հարցը  կրկնում է։ Սվինքսը վերջապես շարժում է իր աչքերը, և պատասխանում դերվիշին որ մարդու պես անմիտ արարածը անկարող է ըմբռնել երջանկության իմաստը ամբողջությամբ։

- Մարդու գոյությունը չարժե իր ձգտումին, և ոչ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս։ Երջանկության իմաստը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ, քարանալ, քարանալ․․․ - ասաց Սվինքսը։

Դերվիշին հանձնելով երջանկության իմաստը պատգամելու աշխատանքը Սվինքսը փակեց աչքերը և կրկին քարացած նայեց դեպի հեռուները։


Այդպիսով Սվինքսը դերվիշին հասկացրեց, որ հարկավոր չէ միշտ իմաստ տեսնել երջանկության մեջ, երբեմն այն գալիս է ինքնստինքյան, երբեմն տարբեր միջադեպերի օգնությամբ և այլն։

Комментарии