Իմ անհատական սպառողական զամբյուղը

Ամեն մարդ աշխատում է և ակտիվ գործունեություն է վարում կյանքի պահանջմունքները ապահովելու նպատակով:
Պահանջմունքներ
ը այն ամենն է, ինչն անհրաժեշտ է մարդուն բարեկեցիկ տնտեսական գործունեության համար: Պահանջմունքները բավարարելու միջոցը գումարն է, ընդ որում մարդու 
պահանջմունքները անսահմանափակ են, իսկ դրանք բավարարելու միջոցները
՝ գումարը՝ սահմանափակ:
Բարիքների այն քանակությունը, որ սպառողները ցանկանում են
ունենալ և կարող են գնել շուկայական գնի պայմաններում, կոչվում է պահանջարկ:

Բարիքները լինում են տնտեսական և ոչ տնտեսական: Տնտեսական են կոչվում այն բարիքները որոնք սահմանափակ են և ունեն տնտեսվելու մեծ կարիք, օրինակ՝ հագուստ, սնունդ, բնակարան, և այլն։ Ոչ տնտեսականը՝ այն բարիքներն են որոնց բավարարման շրջանակները անսահմանափակ են, այսինքն դրանք այն ռեսուրսներն են որոնք երբեք չեն վերջանում և նրանց մեծ հեշտությամբ է կարելի ձեռք բերել։

Անհատական սպառողական զամբյուղը դա, անհատի կամ անհատի կարիքները հոգալու համար ծախսված գումարն է ամսվա կամ հազվադեպ դեպքերում՝ տարվա կտրվածքով:
Ներկայացնում եմ իմ անհատական սպառողական զամբյուղը ամսվա կտրվածքով՝ թե մոտավորապես որքան գումար է ծախսվում իմ անհատական և անխուսափելի պահանջները բավարարելու համար:


Ես անչափահաս եմ, ինչը նշանակում է որ ես չունեմ մշտական աշխատանքի իրավունք, ինչն էլ իր հերթին նշանակում է որ ես չունեմ սեփական եկամտի աղբյուր և իմ պահանջմունքները բավարարում են միայն ծնողներս։ Դպրոցի ամսեվճարի, տրասպորտի և տնից դուրս սնունդի ամսեկան վճարը մոտավորապես կազմում են 27․000 դրամ (13.000+(200*20)+(500*20)= 27000)։ Բնականաբար բացի այս ամենօրյա ծախսերից ես ունեմ բազմաթիվ ուրիշ պահանջմունքներ, օրինակի համար էլեկտրականությունը, որը ծախսում է բավականին մեծ էլեկտրոէներգիա ամեն օր իմ համակարգչային գործունեության ժամանակ։ Բացի համակարգչից Էլեկտրոէներգիան ունի բազմաթիվ աղբյուրներ որոնցով ծախսվում է, օրինակ՝ խոհանոցային սարքավորումներ օգտագործելու, օդորակիչների օգտագործման, տան լույսերի միացման ժամանակ, և այլն։ Պահանջմունքի այլ տնտեսական օրինակ է ջուրը, որը բավականին մեծ ժամանակ առաջ դեռ համարվում էր ոչ տնտեսական, այսինքն այն ամսպառ էր։ Ջուրը նույնպես ունի օգտագործման մեծ աղբյուրներ՝ ափսեները և ձեռքերը լվանալու, լոգանքի և լվացքի ժամանակ։ Այս ամենից բացի ես ունենում եմ բավականին անսպասելի պահանջմունքեր ինչպիսիք են դեղերը, հագուսը կամ նվերները։ Եվ վերջում այս ցանկը կարող եմ եզրափակել ժամանցային պահանջմունքներով որոնք նույնպես բավականին մեծ ծախսերի կարիք ունեն։ 

Комментарии