Կենսոլորտի պահպանումը


1․ Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները
2․ Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ:
3․ Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
4․ Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
5․ Պատրաստեք փոքրիկ հոլովակ, որը ուղված կլինի անհետացող կենդանիների ու բույսերի պաշտպանությանը: 

Անգլիացի գիտնական Չարլզ Դարվինը ուսումնասիրել ու նկարագրել է մի այսպիսի կապի օրինակ՝  հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում լայն տարածում ունի մարգագետնային կարմիր երեքնուկը, որը լավագույն կերն է անասունների համար: Դրա վրա է հիմնվում անսանապահությունը, որը Մեծ Բրիտանիայում մինչ այժմ համարվում է տնտեսության  զարգած ճյուղերից մեկը: Դարվինը բացահայտեց, որ կարմիր երեքնուկի խողովակաձև ծաղիկները փոշոտվում են միայն կրետների միջոցով, որոնք ունեն երկար կնճիթ և թափանցում են ծաղկի մեջ: Եզրակացությունը որոշակի էր. Մեծ Բրիտանիայում կարմիր երեքնուկի լայն տարածումը պայմանավորված էր կրետների առկայությամբ: Կրետների բները ավելի հաճախակի հադիպում են բնակավայրերի շրջակայքում: Այստեղ դրանք պաշտպանված են դաշտամկներից, որոնք սնվում են կրետների թրթուռներով: Բնակավայրերի մոտ դաշտամկները քիչ են, որովհետև շատ են կատուները, որոնք ոչնչացնում են դաշտամկներին: Կապերի շղթան ստանում է հետևյալ տեսքը կատուները պաշտպանում են կրետներին դաշտամկներից, կրետները նպաստում են երեքնուկի փոշոտմանը մանը, երեքնուկը հանդիսանում է խոշոր եղջերավոր անասունների հիմնական կեր՝ տավարի միսը հանդիսանում է հիմնական ծովային սննդամթերք, առանց որի չի կարելի հզոր նավատորմ ունենալ:

1. Բուսականությամբ է պայմանավորված բուն կյանքի և դրա համար անհրաժեշտ բնական միջավայրի գոյությունը։ Բուսական ռեսուրսը երկրագնդի բնական բուսածածկույթի այն զանգվածն է, որը մարդկային հասարակության զարգացման համար հանդես է գալիս որպես գոյության անհրաժեշտ աղբյուր և կարևորագույն արտադրամիջոց:

Ըստ կիրառության բնագավառների, բուսական ռեսուսները բաժանվում են հետևյալ խմբերի՝ սննդային բույսեր, դեղաբույսեր, տեղնիկական բույսեր, կերաբույսեր և դեկորատիվ բույսեր:

Դեղաբույսերը պարունակում են մարդու օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ազդեցություն ունեցող տարբեր նյութեր՝ եթերայուղեր, գլիկոզիտներ, դաբաղանյութեր, ալկալոիդներ, վիտամիններ։

Տեխնիկական մշակաբույսերը բոլոր այն բույսերն են, որոնք արդյունաբերության տարբեր ճյուղերում կարող են օգտագործվել որպես հումք: Դրանցից են կաուչուկատուները, որոնցից ներկայումս պատրաստվում է ռետինի համաշխարհային արտադրության 30%-ը: Հիմնական կաուչուկատու բույսը բրազիլական "Հեվեա" ծառն է: Որպես արդյունաբերական հումք բարձր են գնահատվում թելատու (բամբակենի), յուղատու (արևածաղիկ), ներկատու և դաբաղանյութեր պարունակող բույսերը։ Կերակրաբույսերը կարևոր նշանակություն ունեն գյուղատնտեսության, մասնավորապես անասնապահության համար: Դրանք հատկապես հարուստ են սննդանյութերով (շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ):

2.Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում են երկրի կենսոլորտը: Գիտնականները պարզել են, որ Երկրի վրա գոյություն ունեն մոտ 1,3 մլն կենդանատեսակ և մոտ 0,4 մլն բուսատեսակ: Ընդորում՝ ցամաքում է գտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ը: Ցամաքում բույսերը կազմում են կենսազանգվածի 99%-ը, իսկ Համաշխարհային օվկիանոսում գերակշռում է կենդանիների կենսազանգվածը: Միմյանց և շրջապատի հետ փոխկապակցված լինելու շնորհիվ օրգանիզմները կարողանում են զարգանալ ու պահպանել իրենց գոյությունը:

Օրինակ՝, բույսերը անօրգանական նյութերից օրգանական նյութեր ստեղծելու ընթացքում արտադրում են նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ է ջուր, սննդանյութ, ածխաթթու գազ, լույս և ջերմություն: Կենդանիներն սնվում են բույսերով (բուսակերներ) կամ միմյանցով (գիշատիչներ): Բույսերի ու կենդանիների մնացորդներից կուտակվող օրգանական նյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանի մետրանոց շերտով կծածկեր Երկիրը, և կյանքի հետագա զարգացման համար պայմաններ չէին լինի, եթե չլինեին մանրէները: Նրանք քայքայում են այդ մնացորդները, վերամշակում և նորից պիտանելի դարձնում բույսերի օգտագործման համար:

Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազափոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:

Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, այնտեղ ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, և ջրի մեջ արտաշնչում ածխաթթու գազ:

Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

3. Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են՝ 

  • Գենոֆոնդի պահպանումը
  • Հատուկ պահպանվող տարածքների առանձնացումը
  • Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծումը
  • Անտառային տնտեսության կազմակերպումը
  • Անտառային հրդեհների դեմ պայքարը



      Բնապահպանական միջոցառումների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը: Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը: Թունաքիմիկատները օգտագործելով մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝ մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր բուսատեսակները, նպաստում է անցանկալի բուսատեսակների տարածմանը: Աշխարհի մի շարք զարգացած երկրներում կատարվում է բնական կերային հանդակների մակերեսային կամ արմատական բարելավում՝ հարստացվում քիմիական պարարտանյութերով, ոչնչացնում են  մոլախոտերն ու վնասատու բույսերը, միջատներին, մաքրում քարերը, չորացնում ճահիճները, կատարում արհեստական ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական կերհանդակները կուլտուրացվում են:

Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են՝
·          
  • Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական    ռեսուրսների պահպանումը և վերականգնումը
  • Որսի կարգավորումը
  • Կենսատեխնիկական միջոցառումների կիրառումը
  • Կլիմայավարժեցումը և վերաբնակեցումը
  • Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանումը
  • Արժեքավոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացումը
  • Աքվակուլտուրայի զարգացումը
  • Հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը


    
      Կենդանական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումները շատ առանձնահատուկ են: Այդ միջոցառումների համակարգում գլխավորը կենդանիների որսի կարգավորումն է: Նշանակում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում, որոշակի քանակով, իսկ առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի:

4. Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման և վերաբնակեցման դերը: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:

Կենդանիների պահպանման և ռացիոնալ օգտագործման համար կարևոր նշանակություն ունեն կենսատեխնիկական միջոցառումները: Հատկապես լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը և այլն:

Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը (սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիների փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):
Կենդանիների պահպանության միջոցառումների շարքում յուրահատուկ տեղ են գրավում ձկների պահպանումը և վերարտադրության կազմակերպումը: Կարգավորվում են որսի քանակը և ժամկետները, հատուկ պահպանության տակ են վերցվում ձկների ձվադրման վայրերը և միգրացիայի ուղիները:


5. Բնապահպանական միջազգային կազմակերպությունների և ամերիկյան գիտնականների գնահատմամբ վերջին 400 տարում Երկրի երեսից անհետացել են բարձրակարգ բույսերի 384 (0,15%), ձկների 23 (0.12%), սողունների 28 (0.35%), թռչունների 130 (1,43%) և կաթնասունների 83 (1.99%) տեսակ:


Բույսերի ու կենդանիների բազմազանության պահպանության մեթոդներն ու միջոցառումներն բազմազան են: Գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսակները, որոնք ոչնչացման վտանգի տակ են և առաջին հերթին կազմակերպել դրանց պահպանությունը: Այսպես ծագեց <<Կարմիր գիրքը>>, որն այժմ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում:

Комментарии