Եղիշե Չարենց - նախագիծ

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը որի իսկական անունը եղել է Եղիշե Աբրահամի Սողոմոնյան` ծնվել է 1897թ.-ի մարտի 25-ին Կարս քաղաքում: Արդեն 11 տարեկանում, երբ նա ընդունվում է Կարսի վարժարաններից մեկը, «Գարուն» ալմանախում հրատարակվում էին նրա առաջին բանաստեղծությունները:

1915թ.-ին Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու: 4 տարի անց վերադառնում է Երեւան եւ սկսում աշխատել որպես դպրոցական ուսուցիչ:

Շատ շուտով Եղիշեն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս չափազանց ծանր հղիության պատճառով 1927թ. -ին մահանում է: Սուքը զսպելու նպատակով Չարենցը կնոջ հիշատակին բազմաթիվ բանաստեղծություններ է գրում:

1931թ.-ին ամուսնանում է երկրորդ անգամ: Շատ չանցած կինը` Իզաբելլա Նյազովան, դուստր է ծնում, որին Չարենցը Արփենիկ է կոչում, նախկին կնոջ հիշատակին: 1935թ.-ին ծնվում է 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ.-ի սեպտեմբերին ամսին, երբ արդեն սկսվել էին հայ մտավորականության ձերբակալությունները, Չարենցին ենթարկում են տնային կալանքի ` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից արգելում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Որոշ ժամանակ անց ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում, ինչից հետո էլ նետում են բանտը:

1937թ.-ի նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն մահանում է երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն էր: Ցավոք Չարենցի հանգրվանի տեղը հայտնի չէ:

Չարենցը մինչ օրս համարվում է հայ գրականության կարևոր դեմքերից մեկը և իր հետքը թողնելով պատմության մեջ համարվում է նորագույն շրջանի գրականության հիմնադիրը։ Չարենցն աշխատում էր շատ եռանդուն. գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև նրա կյանքը անցավ բավականին վատ և տանջալից, միևնույն է նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց իր գրողի և մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց իշխանավորների առջև:



Եղիշե Չարենցի «Մահվան Տեսիլ» ստեղծագործությունը թողեց բավականին մեծ տպավորություն: Այդ ստեղծագործության մեջ իմ կարծիքով  Չարենցը ցանկանում էր ցուցադրել և պատմել իր ոգու իրավիճակն և հուզմունքն: Նկարագրում է թե ինչպես է վերապրում ստալինյան հալածանքների շրջանը, թե ինչպես են նրան դուս անում գրողների միուցյունից և թե ինպիսի զգացողություններ է ունեցել բանտում բնակվելիս:
Ի վերջո նրա ապրած բոլոր տանջանքները  արդարացվում են 1955թ.-ից հետո, երբ վախճանվում է Ստալինը:



ԱՌԱՎՈՏ

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ –
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: –
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել –
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…

Առավոտ բանաստեղծությունը  ինձ դուր եկավ իր գեղեցիկ հանգավորումներով։ Ինձ դուր է գալիս նրա բառերի դասավորվածությունը, որպես օրինակ կարող եմ ցուցադրել այս քառատողը՝

Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ –
Ծերացել եմ ես:

Բրո՛նզ ես, հո՛ւր ես

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…


Այս բանաստեղծության մեջ զգացվում է թե ինչպես արագորեն,  եռանդորեն և վստահորեն է գրել Չարենցը: Այս բանաստեղծության մեջ ես տեսնում եմ շատ վստահ վարքագիծ, հենց ինչն էլ ինձ շատ դուր է գալիս:





Комментарии