Մթնոլորտ

1. Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
2. Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 
3. Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 
4. Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:


1. Այն օդը որը մենք շնչում ենք ամեն օր պարունակում է բազմաթիվ վնասակար գազեր: Սակայն եթե գնանք անտառ ապա այնտեղի օդի պարունակությունը կլինի բաղկացած 78% ազոտից, 21% թթվածինից, իսկ 1%-ը կազմում են մնացած բոլոր  գազերը, որի մեջ մտնում է նաև ածխաթթու գազը և ջրի գոլորշին: Օդը նաև պարունակում է՝ բակտերիաներ, ծաղկափոշի և տիեզերական փոշի:

2. Օդի աղտոտման գլխավոր պատճառը հանդիսանում է հանքային վառելիքի` նավթի, քարածխի, ինչպես նաև կենցաղային ու արտադրական թափոնների և վառելափայտի այրումը: Այդ ամեինչից էլ առաջանում է շատ վնասակար մի գազ՝ Ածխածնի օքսիդը (CO): CO-ի արտադրության ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին: Երկրագնդի մթնոլորտն աղտոտող CO-ի ընդհանուր քանակի 75%-ը առաջանում է բենզինի այրումից, 6%-ը ածխի և 4%-ը փայտի այրումից, 10%-ը արտադրական ու կենցաղային թափոնների այրումից և 5%-ը անտառային հրդեհներից: CO-ի պարունակությունը բարձր է հատկապես խոշոր քաղաքներում, իսկ քաղաքի ներսում էլ` փողոցների խաչմերուկներում ու կանգառներում, որտեղ ավտոմեքենաների կուտակումներ են լինում: 
Մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում երկրորդը ծծմբային գազն է` ծծմբի երկօքսիդը (SO2): Այս գազի առաջացման աղբյուրը հանքային վառելիքի, առաջին հերթին ածխի, այնուհետև մազութի այրումն է, դրանց բաղադրության մեջ ծծմբի բաժինը բարձր է, կարող է հասնել 5-7%-ի: Մթնոլորտն աղտոտող վտանգավոր նյութերից են ազոտի միացությունները` ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Դրանց գլխավոր աղբյուրը բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են: 
Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, բավականին կայուն գազ է և գոյանում է գլխավորապես ավտոմոբիլների արտանետումներից: Այն կարող է մթնոլորտում պահպանվել երեք ժամից ավելի: Հաճախ քաղաքների օդը այդ գազից ստանում է շագանակագույն երանգավորում: 
Գազերից բացի , մթնոլորտ են թափանցում և կախված վիճակում լողում են նաև պինդ և հեղուկ նյութերի մանր փոշեհատիկներ: Դրանք հայտնի են աերոզոլ անունով: Աերոզոլային մասնիկները տարբերվում են իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշներով: Պինդ մասնիկներն առաջացնում են ծուխ, մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումներ:

3. Քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, վնասում է բոլոր այն բանջարեղենները և մրգերը որոնք մշակվում են այդ նյութերով: Օրինակ՝ աճեցրաց բարջարեղենը որը մշակված է պարարտանյութերով, բացի նրանից որ վատ է ազդում մարդու օրգանիզմի վրա այլև փչացնում է հողը: 
Հայտնի է շինարարության մեջ օգտագործվող, մարդու առողջությանը սպառնացող, թունավոր գազեր արձակող ասբեստը: Արհեստական հենքով գորգերում և պլաստմասաներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվում են երիկամների և լյարդի խանգարումներ առաջացնող քիմիական նյութեր: Կահույքի թեփատախտակներում որպես լցոն օգտագործվում են աչքերի, կոկորդի, մաշկի և լյարդի բորբոքում առաջացնող ֆենոլ ֆորմալդեհիդային խեժեր և այլն: Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները:    Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով: 

4. Ստեղծել այնպիսի մեքենաներ, որոնք կաշխատեն առանց վնասակար նյութեր և գազեր արտադրելու: 
Ես առաջարկում եմ ստեղծել մի մեքենա, որի օգնությամբ հնարավոր կլինի արդեն ստեղծված ոչ բնական նյութի (օրինակ՝ պլաստմաս) բաղադրիչ տարրերը անջատել իրարից և ստանալ տարբեր քիմիական նյութեր իրենց սկզբնական վիճակով, որից հետո կատարելով հատուկ պրոցեդուրաներ հնարավոր կլինի այդ տարրերը կրկին օգտագործել ուրիշ նյութեր ստանալու համար: Եվ այդպես շարունակ...

Комментарии