Հայկական պետականությունը Կիլիկիայում



1. Հայերը Կիլիկիայում

2. Իշխանությունից մինչև թագավորություն

3. Կիլիկյան Հայաստանի Կործանումը






Կիլիկյան Հայկական Պետությունը՝ ստեղծվել է 11-րդ դարի վերջին քարորդին՝ Բյուզանդական և Սելջուկյան նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարի շնորհիվ: Ապրել է զարգացման երկու շրջան՝ Մեծ իշխանության (1080-1198թ) և թագավորության (1198- 1375թ.): Մեծ իշխանության հիմնադիրն է եղել Ռուբեն Ա-ն, իսկ թագավորությանը՝ Լևոն Բ Մեծագործը :  Որոշ ուսումնասիրողների կարծիքով  Կիլիկիա անունը շագել է եբրայերեն <<քելկիմ>>, <<քալեկ>>,  կամ հունարեն <<կալիս>>, <<կալեկա>>  (<<քարքարոտ>>) բառերից:
Կիլիկիայի աշխարհագրական կորդինատներն են՝ Կիլիկիան հարավից ողողվում է Միջերկրական ծովով: 36-38 աստիճան հյուսիսային լայնությունը և 33-38 աստիճան արևելյան երկարությունը: Կիլիկիայի միջին ջերմաստիճանու ձմռանը հասնում է +13 C, գարնանը`+21 C, ամռանը՝ +23 C, աշնանը՝ +20 C:
Կիլիկիայի հայտնի գետերն են ՝ Պիռամոսը, Սարոսը, Կյուդնոսը, Կալիկադնոսը , Լամոսը և այլն: Կիլիկյան սարերը հարուստ են մայրու, ձիթենու, եղևնու, սոճու, կաղնու անտառներով ու ծաղկավետ մարգագետիններով: Կիլիկյան անտառները հարուստ են զանազան կենդանիներով և թռչուններով՝ վիթ, եղնիկ, այծյամ, ոչխար, քարայծ, հովազ, արջ, բորենի, շնագայլ, լուսան, վարազ, արագիլ, արոս, արծիվ, անգղ, բու, բազե, սալամ, կաքավ, լոր, սիրամարգ, փասիան, սարեկ և այլն: Կիլիկիայի դաշտերում աճում են բամբակ, բրինձ, խաղող, կիտրոն, նարինջ, շաքարեղեգ և այլն:
Հնագույն Կիլիկիայի մասին կցկտուր տեղեկությունները պահպանվում են հին եգիպտական, խեթական, ասորեստանյան, հունական և հրեական գրավոր աղբյուրներում: Ըստ Հոմերոսի <<Իլիականի>>, կիլիկեցիները Տրոյական պատերազմում կռվել են հույների դեմ: 
Վասիլ II կայսրը 1021-1022ին Վասպուրականից գաղթեցրեց շուրջ 14-15 հազար ընտանիք, որոնց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: Ռուբեն Ա-ն իր ավագ որդի  Կոնստանդին Ա-ին (1095-1100 թ) ժառանգություն թողեց կայուն իշխանություն: Կոստանդին Ա-ն սելջուկյան թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր:
1143-ին Լևոն Ա-ի որդի՝ Թորոս Բ իշխանը (1145-1169թ)  կարողացավ փախչել գերությունից և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ, համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թուրքակական զավթիչներից, վերականգնեց 1137-ից ընդհատված պետականությունը: Կիլիկիան նվաճելու բյուզանդական փորձերը անհաջողությամբ ավարտվեցին նաև 1159-ին և 1165-ին: Ի մերջո կայսերը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել <<Պան Սեբաստոս>> բարձրագույն տիտղոսով  և հաշտություն կնքել նրա հետ: Ստեղծելով  30-հազարանոց մշտական բանակ՝ Թորոս  Բ-ն ընդարձակեց և ամրապնդեց երկրի սահմանները, իր գահի շուրջը հըամախմբելով հայ ավատատիրական անջատամետ տները:  Թորոս Բ-ի գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:  
 1185-ին Անտիոքի դուքս՝ Բոհեմունդը խաբեությամբ Ռուբեն Գ -ին հրավիրեց Անտիոք, ձերբակալեց նրան և խոշոր ուժերով ներխուժեց Դաշտային Կիլիկիա, սակայն պարտվելով Ռուբենի եղբայր Լևոնին նահանջեց հետ՝ Անտիոք: Գերեդարձ Ռուբենը 1187թ-ին երկրի կառավարությունը կամովին հանձնեց եղբորը՝ Լևոնին: Կիլիկիան Հայաստանի հզորացումը կանխելու նպատակով 1187-ին  Հալեպի և Դամասկոսի սուլթանը ներխուժեց Կիլիկիա, սակայն Լևոն Բ-ի հնարամիտ ռազմավարության շնորհիվ թշնամին դաժանաբար ջախջախվեց: Այնուհետև Կիլիկիային սկսեց սպառնալ եգիպտոսի Այուբյան հզոր սուլթան Սալահ ադ-Դինը, որի առաջխաղացումը դադարեց 1189-ին՝ III խաչակրաց արշավանքի  հետևանքով: 1190-ին Գերմանիայի սրբազան բանակը, Ֆրիդրիխ I Շիկամորուսի առաջնորդությամբ ջախջախեց Իկոնիայի ընդդիմադիր զորքերը և ճամբարեց Սելևկիա քաղաքում: Նույն տարվա հունիսի 10-ին  կայսրը ջրահեղձ եղավ Կալիկադնոս գետում, ինչի արդյունքում նրա որդին՝ Հայնրիխ  VI-ը ընդունեց Լևոնին որպես <<Հայոց Թագավոր>>:   1193-ին  Սալահ ադ-Դինը Անտիոքի դուքս Բոհեմունդ  III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի  4-ին հանկարծամահ եղավ: Տարի անց Լևոնը ձերբակալեց Անտիոքի դքսին և ստիպեց վերադարձնել Ռուբեն Գ -ի գերության ժամանակ Կիլիկիան Հայաստանից գողացված հողերը:   Կնքեց հաշտության պայմանագիր և որպես ամրապնդում դքսի որդուն ամուսնացրեց եղբոր դստեր՝ 14 ամյա Ալիսի հետ:
Չնայած քաղաքական դաշտի վայրիվերումներին, միավորման համար այլ եկեղեցիների վարած քաղաքականությանը, հոգևոր մշակութային կյանքը Կիլիկիայում և Հայոց Եկեղեցում տվել է իր լավագույն պտուղները՝ որակվելով որպես «արծաթե դար»։ Այս շրջանում կառուցվել են բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, վարդապետարաններ ու համալսարաններ, ընդօրինակվել ձեռագրեր, ստեղծվել արվեստի, գիտության ու մշակույթի անկրկնելի արժեքներ։ Թորոս Ռոսլինի գլխավորությամբ զարկ է տրվում մանրանկարչական արվեստի կատարելագործմանը։
13-րդ դարի սկզբներին աշխուժանում է կյանքը նաև բուն՝ Հյուսիսային Հայաստանում։ Զաքարյան իշխանական տան ջանքերով ազատվելով մուսուլմանների գերիշխանությունից՝ Հայաստանը հնարավորություն է ստանում մշակութային վերելք ապրելու, ինչի արդյունքում կարճ ժամանակ հետո հիմնվում են Սանահինի և Հաղպատի վանքերն ու վարդապետարանները, Գլաձորի համալսարանը, Որոտնավանքն ու Տաթևի վանքը և այլն։
Այս դարաշրջանում Հայոց Եկեղեցում գործունեություն են ծավալում այնպիսի հայտնի գործիչներ ինչպիսիք են Ներսես Շնորհալին, Հակոբ Ա Կլայեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Տիրատուր Կիլիկեցին, Եսայի Նչեցին, Մխիթագ Գոշը և այլք։
1342 թվականին Լևոն Ե -ի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին Կոստանդին Գ անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկություն պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին։ 1343-1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա։ Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344 թվականին ԿոստանդինԳ-ն սպանվեց։ Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը ։ Լիպարիտ սպարապետը որոշ ժամանակահատված կարողանում էր հեշտությամբ հետ մղել թշնամուն։
1371 թվականին Սիսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ Կոնստանդին Ե -ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքը։ Այդպիսով 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց, ինչից հետո նա փախավ Եվրոպա։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում։ 1396 թվականին Կիլիկիայի արքայի տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին։  Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։ 

Комментарии