Նիկոլո Մաքիավելի

Նիկոլո Մաքիավելի (Niccolò di Bernardo dei Machiavelli) (1469-1527), իտալացի քաղաքագետ, պատմաբան, գրող, ռազմական տեսաբան: Ծնվել է աղքատացած ազնվականի ընտանիքում: 1498-ից  արդեն եղել է Ֆլորենցիայի Հանրապետության Տասի խորհրդի անդամ, կատարել դիվանագիտական հարձնարարություններ: 1512-ին, Մեդիչիների բռնակալության վերահաստատումից հետո, հեռացվել է ծառայությունից և աքսորվել իր կալվածքը, որը գտնվում էր Ֆլորենցիայի մոտ: 
Մաքիավելին պետության խնդիրը մեկնաբանել է ոչ թե աստվածաբանության, այլ աշխարհիկ դիրքերից, փորձել է բացատրել հասարակական զարգացման օրենքները: Որպես կրքոտ հայրենասեր կարաևորել է Իտալիայի վերամիավորումը: Նա քննադատել է ազնվականությանն ու հոգևորականությանը և համարել նրանց Իտալիայի միավորման թշնամիներ:
Մաքիավելին կառնավալային երգերի, սոնետների, նովելների և գրական այլ ժանրի երկերի հեղինակ է: Հայտնի է նրա <<Մանդրագորա>> կատակերգությունը, որտեղ ծաղրել է սնահավատությունը, խրախուսել ազատ, անկաշկանդ սերը: Նրա հերոսները վերածննդի ոգով օժտված անհատներ են, որոնք հաշվի չեն առնում եկեղեցական <<դասական վարքի>> նորմերը և վարվում են մարդկային բնության համաձայն՝ հակադրվելով հոգևորականների կեղծ բարեպաշտությանն, այլասերվածությանը: 
1559-ին կաթոլիկ եկեղեցին արգելել է Մաքիավելիի երկերը:

Բռնապետության հիմնավորումները

Մաքիավելին չափավոր դեմոկրատ էր, հանրապետության կողմնակից, բայց գտնում էր, որ Իտալիայի միավորումը պահանջում է ուժեղ պետականության ստեղծում, որի համար ընդունելի են նույնիսկ ծայրահեղ միջոցները՝ բռնություն, խաբեություն, սպանություն, դավաճանություն և այլն (աղավաղելով և միակողմանիորեն բացատրելով Մաքիավելիի ուսմունքը, նրա հակառակորդները, մասնաորապես Ճիզվիտները , մուծել են <<մաքիավելականություն>> տերմինը, որ նշանակում էր բարոյականության նորմերն արհամարհող քաղաքականություն):


Ցիտատներ

·         Ապրելու, ձանձրույթից ազատվելու միակ միջոցը մեր կյանքը նվիրելն է մի որևէ բանի:

·         Ծիծաղը երջանկության չափանիշ չէ:

·         Մարդու բնությունն անփոփոխ է, իսկ ճակատագիրը` փոփոխական, ուստի հաջողության կարող են հասնել նրանք, ում գործողությունները համահունչ են ժամանակի պահանջներին:

·         Դատավճիռ կայացնելիս պետք է ղեկավարել մարդասիրությամբ, շրջահայացությամբ ու գթասրտությամբ:


Комментарии