Սոկրատես

Սոկրատես (469–399 մ.թ.ա.), հին Հունաստանի հայտնի փիլիսոփաներից  է։ Սոկրատեսը իր հայացքները շարադրել է բանավոր, այդ պատճառով դժվաչ էր բացահայտել նրա մտքերի իսկական բովանդակությունը: Նրան բնորոշ է ավանդական բնափիլիսոփայությունից անցումը բարոյականության փիլիսոփայությանը: Նրա նշանաբանն է եղել հույն իմաստուն Քիլոնի ՛՛Ճանաչի՛ր ինքդ քեզ՛՛ ասույթը: Ելնելով բանականության համընդանրութան սկզբունքից՝ նա գտնում էր, որ առաքինությունը գիտելիքն է, հետևաբար, մարդու բարոյական պատքը իմացությունն է և գիտելիքի համաձայն գործելը: Այստեղից էլ՝ գիտելիքի և չգիտելիքի սահմանները ճանաչելու անհրաժեշտությունը, որն արտահայտել է այսպես՝ ՛՛Ես գիտեմ որ ոչինչ չգիտեմ՛՛: Ճանաչողությունը նա մեկնաբանում էր որպես անմահ հոգու կողմից մախպկին գիտելիքների վերապրում, գիտելիքի վերածնունդ և ամրագրում ընդհանուր սահմանումների մեջ: Նա կարծում էր, որ պոլիսը պետք է կառավարեն արդար, բանիմաց և խելացի մարդիկ: Օրինականն և արդարացին միևնույն բաներն են, և օրենքներն էլ պետք է լինեն բանական և արդարացի, այսինքն՝ համապատասխանեն իրենց հասարակությանը: Նրա լուսավորական գործունեությունը 399-ին հանգեցրեց այն բանին, որ նրան մեղադրեցին երիտասարդությանը այլասեռելու, աստվածներին չճանաչելու, նոր աստվածություններ ստեղծելու մեջ: Նա կարող էր խուսափել մահապատժից եթե թեղներ փիլիսոփայական գործը, սակայն նա հրաժարվեց նույնիսկ ընկերների նախապատրաստած փախուստից, և մահապատժի համաձայն խմեց մի գավաթ թույն: Նրա փիլիսոփայության հետևորդներն  են նրա աշակերտները՝ Պլատոնը, Քսենոֆոնը, Էսքինեսը: 

Комментарии