Էներգակիրներ


Բնությունից տրված բոլոր այն տարրերն ու երևությները, որոնք օգտագործելով՝ մարդիկ կարողանում են ստանալ էլեկտրաէներգիա կոչվում են  էներգակիրներ: Դրանցից են՝ քամիները, հոսող ջրերը, արևը, փայտը, ածուխը, գազը, նավթը, միջուկային վառելիքը և այլն:

Ածուխ: Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Բուսազանգվածի մնցորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի:
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ:
Բաց եղանակով ածուխ արդյունահանում են, երբ ածխի պաշարները գտնվում ե զգալի խորության վրա: Այս դեպքում ածխի շերտին հասնելու համար հսկայական տարածությունների վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը: Հսկայական տարածք վերածվում է ոչ պիտանի տարածքի:

Նավթ: Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար:  Նավթի պարունակության մեջ գերակշռում են ածխածինը և ջրածինը, քիչ քանակությամբ կա նաև ազոտ, ծծումբ , թթվածին և այլ նյութեր:Նավթը ստեղծվել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում են ՋԷԿ-երում:

 Նավթի վերամշակումից ստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Նավթից ստացված հումքից արտադրում են արդյունաբերության, գյուղատնտեսության, կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ, ինչպես օրինակ`պլասմասսա, նայլոն, կաուչուկ, ռետին, լուծիչներ, քիմիկատներ, դեղեր, պարարտանյութեր և այլն:

Գազ:  Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ: ԱՄՆ-ում, մեկ ավտոմեքենայի, որն աշխատում է բենզինով կամ դիզելային վառելիքով թունավոր արտանետումների պատճառած միջին տարեկան վնասը կազմում է մոտ 120 դոլար: Բնական գազով աշխատելու դեքում, այդ վնասը կրճատվում է մոտավորապես 25%-ով:
 Բնական գազի այրման ընթացքում հիմնականում առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշի, ընդ որում 1.22 ամգամ ավելի քիչ ածխաթթու գազ քան բենզինի և 1.34 անգամ ավելի քիչ, քան դիզելային վառելիքի դեպքում:
Ընդհանուր առմամբ արտանետվող թունավոր գազերը 1.5 անգամ պակաս են, քան բենզինի դեպքում և բացակայում են թունավոր նյութեր, ինչպիսիք են կապարի, ծծումբի և այլ միացություններ:
Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մոնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև  20%:

Комментарии