Պլատոն

Պլատոն (Արիստոկլես, մթա. 428-348) Աթենացի, հին հունական փիլիոսոփա, անտիկ իդեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ: Եղել է Սոկրատեսի աշախերտներից մեկը: Սոկրատեսի մահապատժից հետո լքել է Աթենքը և միացել պյութագորականներին և մասնակցել է քաղաքական պայքարին: Միայն  397թ-ին է վերադարձել  Աթենք և հիմնադրել սեփական դպրոցը որը անվանվեց Պլատոնյան ակադեմիա: Պլատոնը առաջ է քաշել գաղափարների ուսմունքը՝ հռչակելով դրանք անփոփոխ, հավերժական, հոգևոր էություններ: Պլատոնը նմանեցնում էր գաղափարների համակարգը բուրգի, որի գագաթում էր բարիքի <<իդեան>>, իսկ ներքևում էին մյուս գաղափարները, և որոնք  զգայական իրերի առաջացման և՛ պատճառն են, և՛ տիպարը, և՛ նպատակը: Զգայական իրերը և ողջ նյութական աշխարհը <<իդեաների>> ստվերներն են, որոնք գտնվում են գոյության և չգոյության մեջտեղում և այդ երկուսի խառնուրդն են: Պլատոնը առաջնային էր համարում հոգևոր էությունը: Պլատոնի բարոյագիտության հիմքում դրված է հոգու, որպես անմահ էության, ուսմունքը. մարդկային հոգին բաղկացած  է բանական, կամային և  ցանկական մասերից:
Հին հունական ռեալիստական արվեստը Պլատոնը մերժում էր, համարելով այն այլասեռող և ամբոխի կրքերի գրգռող դեմոկրատական արվեստ:   Պլատոնի գրական ժառանգությունից պահպանվել  են  34 փիլիսոփայական երկխոսություններ: Պլատոնի փիլիսոփայությունը տարածել է հունաբան դպրոցը, երբ 6-րդ դարի կեսին թարգմանվում են Պլատոնի <<Օրենքները>>, <<Եվթիփռոնը>> , <<Մինոսը>>, <<Տիմեոսը>> և <<Սոկրատեսի ջատագովությունը>> : Միջնադարում մեծ հեղինակություն վայելելով հանդերձ՝ Պլատոնը իր խաղացած դերով զիջում է իր աշակերտ Արիստոտելին:

              


Комментарии