Մարդը և նրա ապրելու միջավայրը

1. Ինչու՞ են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու՞ առաջացավ <<Էկոլոգիա>> գիտությունը:

2. Ինչպիսի՞ միջավայրում է ապրում մարդը: Ինչպե՞ս են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ի՞նչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման համար:

3. Ինչպե՞ս կառավարել մարդու միջամտությունը  բնության վրա:

4. Ի՞նչ է մեզ սպասում ապագայում:

1. Էկոլոգիա բառը նշանակում է գիտություն կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտության մասին:

2. Մարդկանց ապրելու միջավայրը կարող է լինել շատ տարբեր: Կան մարդիկ, որոնք ապրում են քաղաքներից դուրս՝ գյուղերում, անտառներում, և այլն: Այդ մարդիկ, ովքեր ավելի հեռու են ապրում քաղաքից էկոլոգիապես ավելի մաքուր պայմաններում են ապրում: Գյուղերում ապրող մարդիք շատ ավելի քիչ են բնությանը վնաս տալիս, քան քաղաքում ապրողները, օրինակ քաղաքացիները տան ջեռուցումը ապահովելու համար, վառում են գազ, իսկ գյուղացիները՝ փայտ: Իհարկե փայտ վառելով մենք նույնպես ինչ-որ չափով վնասում ենք բնությունը, բայց ինձ թվում է դա շատ ավելի քիչ վնաս է: Շատ հաճախ մարդիկ հիվանդանում են շատ ծանր հիվանդություններով, դա տեղի է ունենում թթվածնի պակասի պատճառոով, որովհետև մարդկությունը անընդհատ աղտոտում է օդը: Այնպես որ, պետք է չչարաշահել բնության բարիքները այլապես այն կարող է շատ ծանր հակահարված տալ, ինչը մենք տեսնում ենք բնական աղետների տեսքով:

3. Պետությունները շատ են նախազգուշացնեղ ցուցանակներ փակցնում փողոցներում, այգիներում և հասարակական վայրերում , օրինակ՝ Չծխել, Կանաչը  չտրորել... , բայց դա ոչ մի կերպ չի օգնում: Պետք է ամեն մարդ ինքնուրույն հասկանա, որ եթե շարունակի չհետևել այս կանոններին, ապա շատ շուտով մեր երկրագունդը արդեն հնարավոր չի լինի փրկել:


4. Երկրագնդի բնակչությունը շատ արագ է աճում, և դա նշանակում է, որ շուտով երկրագնդի վրա բավարար քանակի ուտելիք չի գտնվի: Շատ փորձեր են արվում արհեստական ուտելիքի ստեղծման ասպարեզում, ինչը շատ վատ է անդրադառնում մարդկանց առողջության վրա: Ինձ թվում է, որ պետությունները պետք է աշխատեն վերացնել բոլոր առողջ կյանքին խոչնդոտող բաները՝ նախ և առաջ արհեստական սնունդը: ԻՆձ թվում է լավ կլինի եթե մենք փորձենք վերականգնել մինչ օրս եղած ծառերի քանակը: Ես կարծում եմ բնական աղետներից կարելի է փրկվել միայն այս ձևերով:

Комментарии