Հայ ազատագրական միտքը



Ա. Ազատագրական մտքի կողմնորոշումը և հիմնավորումը. Իսրայել Օրի, Հովսեփ Էմին
Բ. Սեփական դրսևորումները. զինված պայքարը Սյունիքում և Արցախում
Գ. Ռուսական կողմնորոշում. ազատագրու՞մ, թե ձուլում

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԻՏՔԸ 18-րդ ԴԱՐՈՒՄ

Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում:
Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը: Ռուսական կայսրությունում հայերին իրենց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս: Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ բացել մինչև  Միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս`այդ ճանապարհին գրավելով նաև Հայաստանը: Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով կուտակելով խոշոր կապիտալներ:  Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը խոշոր տնտեսական կորուստներ կրեցին` Անգլիացիների հետ մրցակցելը տնտեսական ասպարեզում անիմաստ էր:  1768թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը հայերի մոտ ազատագրության հույս արթնացրեց:

1769թ-ին հայ ձեռնարկատեր Մովսես Սարաֆյանը կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիրը: Այս ծրագրով ռուսները պետք է մտնեին Անդրկովկաս, ազատագրեին արևելյան Վրաստանն, որից հետո երկու ուղղություններով`Ախրքալաք-Էրզրում, Երևան-Վան ուղղություններով պետք է մտնեին արևմտյան Հայաստան և ազատագրեին նաև այն: Ռազմական գործողությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները տրամադրելու էին հայերը և Հայոց եկեղեցին: Սակայն այս ծրագրից Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար կոմս Պանին-ին հետաքրքրեց միայն հայերի օգտակարությունն ռուսական բանակին: 1771թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին հասարակա-քաղաքական խմբակը:
Այն գլխավորում էր մեծահարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը:
Խմբակի անդամներն էին Շահամիրյանի երկու որդիները, արցախցի Մովսես Բաղրամյանը և Գրիգոր Խոջաջանյանը:  1773թ-ին այս խմբակում լույս ընծայվեց «նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքույկը, որում ներկայացված էին Հայաստանի ազատագրության ուղենիշները. հայերի շրջանումտարածվելու էր լուսավորություն, կրթված ազգը չհանդուրժելով օտարի լուծը ապստամբության ճանապարհով անկախություն էր նվաճելու:  1787-1788թթ. Մադրասի խմբակը լույս ընծայեց Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» գիրքը:
Այս գրքի սկզբում ներկայացված էր Հայաստանի համառոտ պատմությունը:
Գրքի մեծ մասը ապագա անկախ Հայաստանի 527 հոդվածից բաղկացաց սահմանադրության նախագիծն էր։


Հովսեփ էմինր ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: 40-ական թթ. սկզբներին նրա հայրը առևտրական գործերով տեղափոխվեց Կալկաթա, որտեղ մի քանի տարի անց Հաստատվեց նաև ամբողջ ընտանիքը: 1745 թ. էմինը ընդունվում է Կալկաթայի անգլիական քոլեջը՝ ուսումնառության ընթացքում ցուցաբերելով արտակարգ ընդունակություններ ու գերազանց առաջադիմություն: Այստեղ նա ծանոթացավ Եվրոպացիների մշակույթի հետ: Քոլեջի մոտ, գտնվում էր բրիտանական մի զորանոց, որին պատանին հափշտակությամբ ամեն անգամ նայում էր երբ զինվորները վարժվում ու ռազմական խաղեր էին խաղում: Այդ ժամանակ էլ էմինը որոշում է դառնալ զինվորական, որպեսզի «կարողանար որպես եվրոպական սպագնալ Հայաստան և օգտակար լինել իր հայրենիքին»: Երբ նա այդ մասին հայտնում է հորը, վերջինս կտրականապես մերժում է որդու որոշումը: Իր որոշումն իրականացնելու նպատակով էմինը որոշում է գաղտնի մեկնել Անգլիա; Նա վարձվում է Անգլիա ուղևորվող «Վալպոլ» առագաստանավի վրա որպես սպասավոր: Յոթամսյա երկարատև ու ծանր նավարկությունից հետո՝ 1751 թ.-ի Սեպտեմբերի 14-ին էմինը հասնում է Անգլիա: Զինվորական դպրոց ընդունվելու նրա փորձերն ավարտվում են անհաջողությամբ: Պարզվեց, որ նման ուսումնական հաստատություն րնգունվելու համար հարկավոր էին հեղինակավոր մարդկանց երաշխավորագրեր ու հանձնարարագրեր: էմինը հաճախում է հանրակրթական մասնավոր դպրոց: Ապրում է ծանր ուչարքաշ կյանքով: Ուսման վարձը վճարելու և կերակուրի փող հայթայթելու համար միաժամանակ ստիպված է լինում աշխատել բեռնակիր, դռնապան, բանվոր, փոստատար, գրագիր: Եվ այսպես չորստարի:
XIX դ. վերջի հայ ազատագրական պայքարի մեջ առաջին պահպանողական- հեղափոխականներից էր Գալֆա Հակոբ Սարկավագը: Նա Մշո դաշտի Օրկնոց գյուղից էր, ծնվել է 1840 թ.-ին: Սովորել է Ս.Կարապետի Ժառանգավորաց վարժարանում, ապա՝ Կոստանդապոլսի Կալաթասարայի լիցեում: Սարկավագը զբաղվել է ակտիվ հասարակական և հայրենանվեր գործունեությամբ: Հետաքրքիր է, որ Կ. Սասունին Սարկավագի գործունեությունը կամ անձը գնահատում է Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի հետ համեմատության մեջ դնելով: Նա գրում է. «Մեր ազգային կյանքի մեջ գրեթե երրոդություն մը կըկազմեն, ժամանակի կարգով Գալֆա Հակոբ սարկավագը՝ իբրև պահպանողական-հեղափոխական Իսրայել Օրի, Էմին և Խալֆա Հակոբը: Եվ սակայն անոնք իրար մե շատ կը տար- բերին: Իսրայել Օրին քաղաքական միտք մըն է, խորամանկ, հանճարեղ և ստեղծա- գործող, որ իր հայրենասեր կորովը անհաղթելի ժայռերու և առապարներու վրան կը խորտակե ու կը փշրե: Էմինը քաջակորով սիրտ մըն է, ուր հայրենասիրությունը և բախտախնդրությունը կեփին ու կը պոռթկան երբեմնքանդելով իր իսկ ստեղ- ծագործած սպանական դղյակները: Խալֆա Հակոբը հարազատ բույսն է իրհողին ու ջրին: Հայրենասեր է և հեռատես, հանդուգն է և համեստ, լավ կը ճանչնա իր շրջապատը,գիտե իր ընելիքը և կը զգա իր առջև բարձրացող ահավոր խութերը: Կը տեսնի իր շուրջի գիտակցական խավարը և սակայն կը գործե, կը հուսա և կը տատանի, մինչև որ անհասկացողության մը հետևանքով, կրքոտ և անիրավ հարվածի մը զոհ կերթա»: 
Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը հանրածանոթ են մեր երկրում, իսկ սար- կավագը՝ ոչ, թեպետ չափազանց խոհեմ և հեռատես գործիչ էր: Նա հայոց ազատա- գըրման հույսը ոչ թե առաջին երկուսի նման կապում էր օտարտերությունների օգնության հետ, այլ գործում էր հենվելով սեփական ուժերին, հույսը դնում էր իր ժողովրդի մարտական կորովի վրա, նրան նախապատրաստում էր գաղտնորեն՝ ձգտելով խուսափել ամեն մի ժամանակավրեպ ձեռնարկից: Ազգապահպանության խնդիրը նրա համար լուծելի էր միայն ազգային հեղափոխության ճանապարհով, որը կբերեր ազգային ազատագրություն, բայց այդպիսի հեղափոխություն նրա համար օրերի խնդիր չէր, այլ՝ տևական, տքնաջան աշխատանք, այնպիսի աշխատանք, որ հայ ժողովրդին զերծ պահեր ջարդերից: Մեծ տերությունների աջակցության ակնկալումը նրա համար երկրորդական խնդիր էր, քանի դեռ ազգը հոգեպես և զենքով նախապատրաստված չէր: Հայաստանի անկախության վերականգնման համար Էմինը դիմեց Մեծ Բրիտանիայի Թագավորության վարչապետ Վ.Պիտտին, սակայն հասկացավ՝ ավաղ։
1759 թ. Էմինը եկավ Հայաստան` իրագործելու իր  նպատակը` Հայաստանի ազատագրումը: Շուտով  նա հասկացավ, որ հայության ազատագրումը հեշտացնելու  համար  անհաժեշտ են դաշնակիցներ, ինչի նպատակով 1761 թ.-ին մեկնեց Պետերբուրգ, ուր  Գոլիցինի և Վորոնցովի միջոցով կարողացավ բանակցել Պետրոս Գ կայսեր հետ:Երկու տարի անց Հովսեփ-ին աստրախանցի Մովսես Բաղրամյանի և երեք տասնյակ կամավորների հետ մեկնում են Թիֆլիս` վրաց թագավոր Հերակլ Բ Բագրատունու արքունիքում: Վրաց արքան սկզբում գրկաբաց ընդունեց Հովսեփ Էմինին` փորձելով նրան ներքաշել իր ծրագրի մեջ: Էմինի նպատակը վրաց թագավորության աջակցությամբ պայքարելն էր թուրք ու պարսիկ նվաճողների դեմ և Հերակլի տիրակալությամբ  միավորել հայկական հողերը: Հովսեփ Էմինի ծրագրածը հայ-վրացական դաշնության ստեղծումն էր ինչպիսինն էր  XIII-XIV դարերում:  Հերակլ Երկրորդը համաձայն էր  Էմինի ծրագրերին, քանի որ ցանկանում էր  հաստատել իր գերիշխանությունը Անդրկովկասում: Հերակլ Երկրորդն երկու անգամ պարտության մատնեցԵրևանի խանին: Շուտով Էմինը Հերակլի հրամանով սկսում է  վրաց զորքին նախապատրաստել պատերազմին: Նա  կապեր հաստատեց Արևմտյան Հայաստանի գործիչների հետ։ Մշո Սբ Կարապետ վանքի վանատեր Հովնանը Էմինին խոստացավ Ալաշկերտի հովտում հայ-վրացական բանակին տեսնելու դեպքում զենքի կոչել հազարավոր հայերի: Երբ Հովսեփ Էմինը փորձեց հայ-վրացական գործակցությունն ավելի գործնական քայլերի վերածել, Հերակլ արքան հասկացրեց, որ Էմինն անցանկալի անձ է արքունիքում: Էմինը հիասթափված, եղավ Արցախում` հուսալով լեռնային հողի աջակցությունը իր ծրագրի իրագործման համար: Խամսայի մելիքությունները պայքարում  էին  թուրք-պարսկական նվաճողների դեմ, և 1764 թ. Հովսեփ Էմին-ի համար առիթ ստեղծվեց ցուցադրելու իր ռազմական կարողությունները: 1767 թ. Էմինը դարձյալ եկավ Վրաստան, սակայն Հերակլը նրան նենգաբար արտաքսեց: Հերակլ Երկրորդի  այս  վերաբերմունքը պատճառ դարձավ նրա դեմ արցախի մելիքների  վրեժի  և  Թիֆլիսի արշավող պարսկական բանակին միանալուն:

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻՆ ԵՎ ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ: ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԻՏՔԸ 16-18-րդ ԴԱՐԵՐՈՒՄ:

Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերակների վերածված Հայաստանում առաջավորվել էր ազատագրվելու ձգտումը:
1547թ. Էջմիածնում տեղի ունեցավ առաջին գաղտնի ժողովը, որը որոշեց Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղարկել Եվրոպա օգնության ակնկալիքով:
1562թ. Սեբաստիա քաղաքում տեղի ունեցավ մեկ այլ գաղտնի ժողով, որը որոշեց իրեն արքայական ծագում վերագրող Աբգար Եվդոկացուն ուղարկել Հռոմի Պապի հետ բանակցություններ վարելու:
17-րդ դարի առաջին կեսին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի հետ Հայաստանի ազատագրման նպատակով բանակցություններ էր վարում Մուրադ Բաղիշեցին:
Այս բանակցությունները անպտուղ էին և ոչնչի չհանգեցրին:
1677թ. Էջմիածնում տեղի ունեցավ երկրորդ գաղտնի ժողովը, որը ղեկավարում էր Հակոբ IV Ջուղայեցին:
Ժողովը որոշեց Հայաստանի ազատագրության ակնկալիքով Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ պատվիրակությունը ուղարկել Եվրոպա:
Սակայն Հակոբ Ջուղայեցին 1680 թ. Կոստանդնոպոլիսում մահացավ ինչի արդյուքում պատվիրակությունը ցրվեց:
Միակ անձը, որը շարունակեց ճանապարհը դեպի Եվրոպա, Սիսիանի Մելիք Իսրայելի որդին էր`Յավրի անունով:
Վերջինս նախապես բնակություն հաստատեց Վենետիկում, ապա մեկնեց Ֆրանսիա, անցավ զինվորական ծառայության և հեծելազորի կապիտանի աստիճանով մասնակցեց Անգլո-Ֆրանսիական պատերազմին:
Գերի ընկնելով և հետագայում ազատ արձակվելով` բնակություն հաստատեց Պֆալցի իշխանությունում: Եվրոպայում Յավրին հայտնի էր Օրի անունով:
Կարճ ժամանակահատվածում Օրին մտերմացավ Պֆալցի կայսր Հովհան-Վիլհելմի հետ: Իսրայել Օրուն հաջողվեց համոզել Հովհան-Վիլհելմին ուշադրություն դարձնել հայ ժողովրդի ճակատագրին:  Նա ծրագիր ներկայացրեց, որի համաձայն 20-25.000-անոց եվրոպական բանակը Լեհաստանի և Ռուսաստանի տարածքով հասնելու էր Աստրախան և նավերով դուրս էր գալու ափ`ներկայիս Բաքվի մոտ, ապա Արևելյան Անդրկովկասում միավորվելով 100.000-անոց հայկական ապստամբ բանակի հետ` 20 օրում ջախջախելու էր 5.000-անոց պարսկական բանակը և գրավելու էր Արևելյան Հայաստանի կենտրոն Երևանը: 1698 թ. Հովհան-Վիլհելմը Իրայել Օրուն ուղարկեց Հայաստան իրավիճակին ծանոթանալու նպատակով:
1699թ.- ին Իսրայել Օրին ժամանեց Հայաստան, սակայն հասնելով Էջմիածին չհանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոս Նահապետ Եդեսացուն, քանի որ վերջինս Լեոյի պատկերավոր բառերով ասած «փարաջահագած փաշա էր»:
Իսրայել Օրին մեկնեց Զանգեզուր
(որոշ տվյալներով ասվում է, որ Ղարաբաղ նույնպես):
Վերադառնալով Զանգեզուր` Անգեղակոթ գյուղում 1699թ.-ի ապրիլին Իսրայել Օրու նախագահությամբ տեղի ունեցավ ժողով, որին մասնակցում էին Սյունիքի և Արցախի մելիքները: Անգեղակոթում որոշում ընդունվեց մելիքների անունից օգնություն խնդրել ինչպես Հովհան-Վիլհելմից, այնպես էլ Հռոմի պապից:


XVIII դարի երկրորդ կեսին հայ ազատագրական շարժումների կենտրոնը Հայաստանից տեղափոխվում է գաղթավայրեր: Դա ուներ իր պատճառները: Երեքհարյուր ամյա ազատագրական ելույթները, բանագնացությունները և անարդյունք բանակցություններն ունեցան նաև բացասական հետևանքներ: Հայաստանում այլևս ո՛չ ներուժ էր մնացել, ո՛չ էլ համապատասխան գաղափարական միջավայր: Այդ ժամանակաշրջանի Հայաստանյան իրականության մեջ փաստորեն հնարավոր չէր ազատագրական շարժման կենտրոն ունենալ: Ահա թե ինչու հայ ազատագրական միտքը ստիպված էր վերադասավորել իր ուժերը, փոխել աշխարհագրական ու սոցիալական միջավայրը, մարտավարությունը՝ XVIII դարի կեսերին ազատագրական գաղափարախոսությունը համարվում է նաև գաղութահայությանը: Այս նոր պայմաններում հայ ազատագրական շարժման հիմնական կրողն ու գաղափարախոսը դառնում է վաճառականությունը, որը շատ էական գծերով տարբերվում էր նախորդ փուլերի վաճառականությունից: Սա ավելի կազմակերպված էր, կրթված ու նախանձախնդիր: Հիշյալ երևույթները ցայտուն դրսևորվեցին հատկապես Հնդկաստանի և Ռուսաստանի հայկական գաղթավայրերում, որոնք էլ դարձան XVIII դարի երկրորդ կեսի "Հայ ազատագրական շարժման" ակնառու կենտրոններ:

Комментарии

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ОтветитьУдалить

Отправить комментарий